Լարսը փակ է. ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս

08.02.2020 23:37
1150

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները (բոլոր տեսակի ավտոմեքենաների համար), Տավուշի մարզի Դիլիջանի թունելը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը (բեռնատարների համար), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Երևանի-Մեղրի ավտոճանապարհի Վայք-Սառնակունք հատվածը երկկողմանի փակ է: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների՝ դժվարանցանելի: Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն:

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում առկա է մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան մոտ 50-60, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի տարածքում՝ մոտ 150 կուտակված ավտոմեքենաներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

shamshyan.com 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40