Լավրով․ ԼՂ հարցով սեղանին փուլային տարբերակն է

21.04.2020 17:19
1232

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի շրջանակում հայտարարել է, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ Նա հավելել է, որ 2019-ի ապրիլին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը նոր նախագծեր էին ներկայացվել, որոնք այժմ ակտիվ քննարկվում են։

2019-ի ապրիլի 15-ին Մոսկվայում ՀՀ ու ԱՀ ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունեցել։ Դրա արդյունքներով ընդունվել էր հայտարարություն, որում ընդգծվել էր շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ լրագրողների փոխայցելության ու ԼՂ-ում ու Ադրբեջանում կալանավորվածների հարազատների այցելությունների մասին։

«Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցում, ինչը ենթադրում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ մերձակա մի քանի շրջանի ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում։ Վստահ եմ, որ երբ հասնենք այդ փաստաթղթերի ստորագրմանը, դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարման ուղղությամբ, որով պահանջվում էր դադարեցնել պատերազմն ու բանակցություններ սկսել։ Հիմա պետք է պայմանավորվել և հենց դրան ենք ուզում հասնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ»,- ասել է Լավրովը։

Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերին՝ Լավրովն ասել է, որ դրանք հայտնի փաստաթղթեր են, որոնք ընդունվել են մարտական գործողությունների ամենաթեժ պահին և առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում և անցում բանակցությունների։

«Այդ փաստաթղթերում, այո, ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Սակայն այդ փաստաթղթերում նաև կոչ կար պատերազմը դադարեցնելու և բանակցություններին անցնելու մասին»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 21-ին կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ ապրիլի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսի ընթացքում։

panarmenian.net

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40