Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

19.02.2021 17:16
1168

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում ավելի վաղ արծարծված թեմաների շուրջ։ Աայս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են այսօր մեր նախագահի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցում բարձրացված թեմաները և պայմանավորվել են դրանք վերահսկել»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի գործողությունների համակարգումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, և ընդգծել իրենց տրամադրվածությունը էներգետիկայի ոլորտում խոշոր  նախագծերի իրականացման վերաբերյալ:

Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու համար համատեղ կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում կարգավորման գործընթացը: Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ` Ղարաբաղում տրանսպորտային ուղիներն ավելի արդյունավետ օգտագործելու համար:

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25