Լավրովը երաշխիքներ տվեց Ալիեւին

24.06.2022 15:00
1290

Բաքվում հունիսի 23-ի երեկոյան կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ալիևի հանդիպումը։ Ըստ Բաքվի զլմ-ների, Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել 2020 թվականի նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11 և նոյեմբերի 26-ի փաստաթղթերի իրագործմանը։

«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց ունի։ Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն։ Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը։ Ռուսաստանը կաջակցի այդ աշխատանքին մինչև արդյունքի հասնելը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով», ասել է Լավրովը:

Ալիևն իր հերթին ասել է․ «Վստահ եմ, որ այն ջանքերը, որ մենք գործադրում ենք, դրականորեն կընդունվեն նաև հայկական կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի»։ Նա ասել է նաեւ, որ հաղորդակցությունների բացման և ադրբեջանական բեռների և քաղաքացիների համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել մուտք ապահովելու ուղղությամբ 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի կատարման գործնական քայլեր են պետք:

«Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման մեր հայեցակարգի շրջանակներում, կարծում եմ, որ հնարավոր կլինի գտնել շատ գործնական քայլեր, որոնք կնպաստեն դրան, և մենք, իհարկե, ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերը Կովկասում կայուն խաղաղության կայացման գործում», ասել է Ալիևը:

Լավրով-Ալիեւ զրույցը վկայություն է, որ «եռակողմ կարգավորման» իմաստը Բաքվի համար հարմարավետ ճանապարհների եւ ռազմա-քաղաքական դիրքերի ստեղծումն է։ Լավրովը նաեւ ՀՀ անունից երաշխիքներ է տալիս, որ այդ հարցը արագ կլուծվի։ Բաքվի հարմարավետության մասին խոսում էր նաեւ ՀՀ նախագահը Մոսկվայում։ Նույնը վերաբերում է նաեւ այսպես կոչված սահմանազատմանը «մոսկովյան քարտեզներով»։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12