Նա չշփոթվեց ու չաղարտվեց, չփոխեց իր հավատամքը

29.08.2014 15:25
2658

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ


Ինձ համար դյուրին չէ ասել, արձանագրել, որ այլեւս չկա Յուրի Ալեքսանյանը, որ նա վախճանվել է ու հեռացել մեզանից. ինքն իմ քաղաքի երեւելի մտավորականներից էր, Գորիսի լավագույն մանկավարժներից, իմ ընկերն ու հարեւանն էր, «Սյունյաց երկրի» բարեկամը, մեր եզերքի մարդկանց նկարագիրն իր մեջ ամփոփողներից մեկը:

Մահը վրա հասավ հանկարծակի, թեեւ մեկ տարի առաջ հիմնովին ճաք էր տվել նրա առողջությունն ու մասամբ վերականգնվել: Օգոստոսի 24-ի առավոտյան միանգամից հայտնվեց անգիտակցության մեջ, տեղափոխվեց Երեւան, բայց երկու օր անց նրա կյանքի երկարաձգումն այլեւս անհնարին դարձավ:

Յուրի Ալեքսանյանն էլ մարդու այն տեսակն էր, որ կյանքի ընթացքում ու բուռն գործունեության օրերում երբեք տուրք չտվեց իր մասին խոսք ասելուն եւ իր կատարածի հրապարակային գնահատմանը: Մեր այդ արժանավորին չէին նկատել նաեւ նրանք, ովքեր կարող էին կամ պարտավոր էին անել դա, չնայած մեր շփոթ երթում միշտ չէ, որ արժանավորին կարողանում ենք տեսնել, գնահատել: Եվ Յուրի Ալեքսանյանի մասին խոսք ենք ասում միայն հիմա, երբ ինքն այլեւս չկա:

Իր կյանքը նվիրել էր բոլոր գիտություններից ու զբաղմունքներից ամենախստակյացին ու ամենաազգայինին` մեր երեխաների կրթության եւ դաստիարակության  գործին: Դեռ տարիներ առաջ, երբ Կապանի շրջանի Դավիթբեկ գյուղում սկսեց մանկավարժական գործունեությունը, հասավ սրբազան այն պատվանդանին, որ իսկական ուսուցչի պատվանդանն է:

Իր փառքն ու անմահությունն էլ գտավ այդ ասպարեզում: Նրա կրթած ու դաստիարակած դպրոցականներն ու ուսանողները կան եւ տարիներ շարունակ դեռ լինելու են մեր կյանքի ամենաթեժ կետերում: Հանրության մեջ լինելիս, փողոցում քայլելիս կամ գյուղեր այցելելիս նրան այնքա՜ն մարդիկ էին մոտենում: Երեկվա իր աշակերտներն էին, երեկվա ու այսօրվա ուսանողները, ովքեր սիրելի ուսուցիչ կամ դասախոս ընկեր Ալեքսանյանի որպիսությունն էին հարցնում…

Մասնագիտությամբ պատմաբան էր, ավարտել էր Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Իր սիրած մասնագիտության իմացության մեջ մեզանից քչերը կհամեմատվեին նրա հետ: Եվ այդ իմացությունը 1971 թվականից  սիրով ու նվիրումով ծառայեցնում էր հանրակրթական դպրոցի աշակերտներին, 2000 թվականից` նաեւ Գորիսի ինստիտուտի, ապա` պետական համալսարանի ուսանողներին:

Ժամանակների ու հասարակարգերի ջրբաժանում չշփոթվեց ու չաղարտվեց, չփոխեց իր հավատամքը, ո՛չ ինչ-որ տվայտանքներ ունեցավ, ո՛չ էլ հրապուրվեց նոր ժամանակների գայթակղիչ խայծից: Նա խնդիր չուներ առաջնորդ լինելու, մարդկանց ոտքի հանելու եւ իր հետեւից տանելու: Նա կարիք չուներ իշխանամերձ հարթակներում ցուցանելու իր գիտելիքները, կազմակերպական կարողությունները, առողջ աշխարհայեցողությունը: Գործի մարդ էր եւ իր բաժին բեռը հանդարտ ու անաղմուկ կրելով` մասնակցում էր մեր հասարակության ընթացքին: Եվ կարծում էր, որ քաղաքացի լինելու պայմանը հենց դա է` իր գործն իր կարելիությունների չափով կատարելը: Այդպես էլ ապրում էր, այդպես էլ սիրում էր իր հողն ու ջուրը:

Նրա մեջ յուրատեսակ մի խաղաղություն, մի ներդաշնակություն էր ծովացել: Բայց այդ վիճակը, կարծեք, թվացյալ էր: Նա, ի տարբերություն շատերիս, ներամփոփ էր եւ մեր օրերի հարուցած դժվարություններն ու դրանից բխող մտածումներն իր մեջ կրում էր յուրովի ու իր բաժին լուծը քաշում…

Իրեն չէր պարտադրում երբեք, բարձր չէր խոսում, ձեռքը սեղանին  չէր խփում, կանոնին չէր հակադրվում անգամ այն ժամանակ, երբ հանիրավի կերպով, օրինակ, ազատվում էր Գորիսի N2 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից, երբ դասաժամի համար Գորիսի պետական համալսարանում գործընկերներն իրար էին խառնվում:

Մեր ընկերության ու բարեկամության մեջ, հասարակական հրապարակում, հանդիպումներում  սպասված մարդ էր: Նրան սպասում էինք գորիսյան մեր բոլոր հանդիպումներում: Եվ նրա անժամանակ կորուստը կորուստ է ոչ միայն իր ընտանիքի անդամների, մերձավորների, այլեւ Գորիս քաղաքի հասարակության համար:

Դեռ ճամփա ուներ գնալու Յուրի Ալեքսանյանը, անկատար ծրագրեր, կիսատ գործեր ու երազանաքներ ուներ, բայց թողեց ու հեռացավ: Գնաց ու մեզ վիշտ պատճառեց: Ափսոս…

66-ամյա Յուրի Ալեքանյանը հողին հանձնվեց Հին Գորիսի գերեզմանատանը, որտեղ ննջում են իր ծնողները: Հուղարկավորվեց տարվա` իր համար ամենակարեւոր ու նշանավոր օրվա` սեպտեմբերի 1-ի շեմին, չնայած մի քանի օր առաջ մեզ հետ քննարկում էր նոր ուսումնական տարվան առնչվող հարցեր, մտմտում ծրագրեր:

Իսկ կյանքը շարունակվում է եւ շարունակվելու է: Ինչպես Սյունյաց աշխարհի մեծ բանաստեղծն է ասում` «Օրերն այս անցյալ են դառնալու,/ Հեռավո՛ր, հեռավո՛ր անցյալ…/ Գալու են տարիներ դարձյալ,/ Եվ դարձյալ գլխիդ վրայով/ Կռունկը` գարնանը հյուսիս,/ Աշնանը հարավ է գնալու…»: Եվ շարունակվող կյանքում` այս պարագայում,  գլխավորը Յուրայի ընտանիքի արժանապատիվ հարատեւման ապահովումն է լինելու, ինչը եւ նրա հիշատակի հավերժացում կնշանակեր: Ահա թե ինչու նրա տիկնոջը, երեք զավակին եւ հինգ թոռանը համբերություն ցանկանալու հետ մեկտեղ տոկունություն եմ մաղթում, ծանր վիշտն արժանապատվորեն կրելու ուժ եւ իմաստություն:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
29 օգոստոսի 2014թ.

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10