Քաղաքական ուժերի նախընտրական հոլովակները. ինչ մեսիջներ են նրանք հղում ընտրողին

27.11.2018 23:15
1440

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժ երեկվանից մտել է քաղաքական պայքարի մեջ և ներկայացրել իր նախընտրական տեսահոլովակները, բացի 2 ուժից:  

«Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին» կարգախոսի ներքո ՀՀԿ-ն ներկայացրել է 2 նախընտրական տեսահոլովակ: Անիմացիոն տեսահոլովակներից մեկը՝ վերնագրված «Սև և սպիտակ» ներկայացնում է իշխանության և ընդդիմության հավասարակշռության անհրաժեշտության մասին: «Հավասարակշռենք, որ երկիրը չգլորվի անդունդը»,-նշում է ՀՀԿ-ն:  



Մյուս տեսանյութը վերնագրվել է «Մեզ ասում են, որ մենք սև ենք...
Գրենք պատմությունը սևով սպիտակի վրա» ։ 



Հայ հեղափոխական դաշնակցությունը «Հավատարիմ հողին ու հային» կարգախոսով տեսանյութում հակիրճ ներկայացնում է ծրագրային դրույթները. «Հողը, որ պետք է մշակվի, հողը որ պետք է բնակեցվի, հողը, որ պետք է պաշտպանվի, հողը, որ չպետք է զիջվի, հողը, որ պետք է ազատագրվի, հողը, որ միացյալ Հայաստանն է... »



«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Երջանիկ երկիր, Լուսավոր Հայաստան!» վերնագրով քարոզչական հոլովակ է ներկայացրել: 



Բացի այդ, նաև թեկնածուների տեսաուղերձով հոլովակ կա:  



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական առաջին հոլովակում ասվում է, որ Հայաստանը պետք է դառնա 21-րդ դարի հզոր երկիր: «Հայաստանը պետք է ունենա հզոր տնտեսություն, արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի։ Հայաստանը պետք է բարգավաճի, և դա դեպի երազանք տանող միակ ճանապարհն է․․․»,- մասնավորապես ասվում է նախընտրական հոլովակում:



«Մենք» դաշինքի նախընտրական տեսահոլովակը «Մենք ենք եկել, եկել ենք կանգնել ձեր դիմաց» վերնագրով ռոք երգով տեսահոլովակ է:

 

   



«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական հոլովակը «Ապագան ՔՈնն է» կարգախոսով թեկնածուներից մեկի կողմից ներկայացված հիմնարար դրույթներն են, ըստ որի՝ «Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի»։ 



Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական տեսահոլովակով առաջարկում է «միասին կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ աղքատներ չլինեն»:    



«Ազգային առաջընթաց» կուսակցությունը նոր իրավիճակ, նոր լուծումներ կարգախոսով է մտել քաղաքական պայքարի մեջ, սակայն նախընտրական հոլովակ չի ներկայացրել: 

«Օրինաց երկիր» կուսակցության քարոզչական տեսանյութով տեսաուղերձ է հղում կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով նշում է. «Մենք գտնում ենք, որ «Օրինաց Երկիր»-ը ի զորու է ներկայացնել ուժեղ ու մրցունակ»:  



Քարոզարշավի արդեն երկրորդ օրը նախընտրական տեսահոլովակներ չեն ներկայացրել «Իմ քայլը» և «Սասնա ծռեր»:

tert.am

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11