Լեւոն Տեր-Պետրոսյան. Ցավալի իրողություններ եւ խոհեր

08.03.2026 19:00
668

1. Հայության համախմբման խնդիրը

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենացավոտ խնդիրը պառակտվածությունն է։ Հայաստանի անկախացումը եւ Արցախյան առաջին պատերազմում արձանագրված փայլուն հաղթանակը, կարծես թե, լուծել էին այդ խնդիրը։ Սակայն ստորացուցիչ պարտությունը մեզ կանգնեցրել է պառակտվածության նոր փաստի առջեւ։ Եթե դրան գումարենք Նիկոլ Փաշինյանի հախուռն քայլերը, ուղղված մեր հասարակության անմիաբանության խորացմանը, կրկին հայտնվում ենք նույն ճահճում թաղվելու վիճակում։

2. Առաջիկա ընտրությունների մասին

Փաշինյանի արեւմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենեւին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի, նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։ Անհրաժեշտ է մեկանգամընդմիշտ գիտակցել, որ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արեւմտյան երկրներն են (բացառությամբ Ֆրանսիայի, որի հետ մեր հումանիտար եւ մշակութային հարաբերությունները հաստատվել են դեռեւս 20-րդ դարի սկզբին), այլ Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը։ Հուսադրիչ են նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ խորացող անկեղծ եւ ջերմ հարաբերությունները։ Ինչպես ասել է Օմար Խայամը.

«Դհոլի ձայնը լսելը հեռվից է անուշ»

Ավազե դոհոլ շենիդան ազ դուր խոշ աստ։

آواز دهل شنیدن از دور خوش است

3. Նիկոլ Փաշինյանը սեռական հայհոյախոսության հիմնադիր

Հայհոյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անպատկառության ցուցադրում եւ թերարժեքության բարդույթ։ Ուժեղը չի հայհոյում, ուժեղը պարզապես հարվածում է։

Ո՛չ Խորհրդային Հայաստանի տարիներին, ո՛չ էլ անկախության շրջանում հրապարակային խոսքում երբեք սեռական հայհոյախոսություն, որպես երեւույթ, գոյություն չի ունեցել։ Դա Փաշինյանի եւ իր թիմի՝ ավանդապաշտ մեր ազգին պատիվ չբերող եւ խայտառակ նորամուծություն է։

4. Եկեղեցին իրավունքներ ունի, թե՞ ոչ

Ըստ Սահմանադրության եւ օրենքների, անշուշտ, ունի, եւ դա, քաղաքակրթական տեսակետից, աշխարհիկ պետությունների ձեւավորման շրջանում բյուրեղացած՝ Պետության եւ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման մեծագույն նվաճումն է։ Այդ պարագայում ինչպես են դատական մարմինները բռնապետի հրահանգով քրեական հետապնդումների ենթարկում տասնյակ հոգեւորականների։ Նրանք չե՞ն գիտակցում արդյոք, որ իշխանափոխությունից հետո իրենք են հայտնվելու դատապարտյալների աթոռներին։

5. Քննադատության նշանակության մասին

Հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմ նկատմամբ հնչեցվող քննադատություններին, ես սառնասրտորեն պատասխանում եմ. Եթե քաղաքական գործիչը հարվածներ չի ստանում, նա քաղաքական գործիչ չէ։ Չկա եւ չի եղել որեւէ քաղաքական գործիչ, ով քննադատության չի ենթարկվել։ Քննադատությունն այն կարեւոր ու անհրաժեշտ խթանիչներից մեկն է, որը կոփում է քաղաքական գործչին։ Ով վախենում է քննադատությունից, քաղաքականության մեջ անելիք չունի։ Քաղաքականությունը զգաստանալու եւ համոզիչ խոսքով ու արմունկներով ճանապարհ հարթելու արվեստ է։ Ինչպես նշել էի իմ առաջին հարցազրույցներից մեկում. «Ով խառնվում է քաղաքականությանը, նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու։ Ով պարտավորվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի (Ընտրանի, Երեւան 2006, էջ 77):

Մի քանի խոսք էլ այսպես կոչված ինքնաքննադատության մասին. ես չեմ ճանաչում որեւէ մեկին, ով ինքն իրեն քննադատի։ Մազոխիզմով տառապողներն անգամ, այդպիսի քայլի չեն դիմում։

ilur.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22