Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը պետք է ուշադիր մոտենալ. Ադրբեջանը կարող է նաև լայնածավալ գործողություններ սկսել. Ռուբեն Սաֆրաստյան

05.04.2024 14:06
679

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արդեն երրորդ անգամ է կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը) հայտարարում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները՝ ուղղված պաշտոնական Երևանին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։

«Նախկինում մենք բազմաթիվ կարմիր դրոշի և SOS ահազանգեր ենք տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար: Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության վտանգը տարածվել է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը կարծես վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն»,- նշում են ինստիտուտի փորձագետները՝ ընդգծելով, որ Բաքուն այժմ ձգտում է վերահսկողություն հաստատել ութ գյուղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնվում են «հայկական օկուպացիայի»  տակ։

Հայաստանին սպառնացող վտանգը միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությանն է արժանի։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որը նման է ընդամենը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին»,- նշված է ինստիտուտի տարածած հրապարակման մեջ։

 ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով  Լեմկինի ինստիտուտի նախազգուշական հայտարարությանն ու վերահաս սպառնալիքը կանխելու համար՝ Հայաստանի ու միջազգային հանրության անելիքներին, ասաց՝ Լեմկինի ինստիտուտը լուրջ կենտրոն է, որը զբաղվում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, և նրանց տարածած հայտարարությանը պետք է շատ ուշադիր մոտենալ։

«Այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ մեթոդներով են եկել նման եզրակացության, բայց այն պետք է հաշվի առնվի։ Քանի որ Հայաստանը գտնվում է  այնպիսի տարածաշրջանում ու ունի երկու այնպիսի հարևաններ, ինչպիսին Թուրքիան ու Ադրբեջանն են, որ ամեն րոպե կարող են լինել անսպասելի զարգացումներ, որոնք բխում են այդ երկու երկրների էությունից»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետ ակադեմիկոսի կարծիքով՝ մասնագետները Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը պետք է հաշվի առնեն, գնահատեն և աչալուրջ լինեն։

«Հիմա տպավորություն է, որ կարծես թե վտանգ չկա, բայց այդ վտանգն ամեն րոպե կարող է շատ արագ հասունանալ, ու պետք է պատրաստ լինել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է՝ Հայաստանի վրա գործադրել ճնշում։ Եվ նման ճնշում գործադրելով՝ նրանք ամեն րոպե կարող են կիրառել նաև զինված պրովոկացիաների քաղաքականություն։ Այն, որ Ադրբեջանը կարող է նաև լայնածավալ պատերազմ սանձազերծել, սա էլ պետք է հաշվի առնել։ Ներկա պահին Ադրբեջանն այդ ծրագիրը չունի, բայց ամեն դեպքում կարող է և ունենալ ու իրականացնել։ Այստեղ պետք է Թուրքիայի դերը մենք չմոռանանք, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը մեծապես կախված է Թուրքիայից։ Ադրբեջանը ոչ միայն  Թուրքիայից պետք է «դաբրո» ստանա լայնածավալ գործողություններ իրականացնելու համար, այլև համոզված է, որ դա կլինի թուրքական ծրագրի հիման վրա։ Այնպես որ, մեր տարածաշրջանում իրականությունը սա է»,- շեշտեց ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը։

Ռուբեն Սաֆրաստյանը նաև անդրադարձավ այսօր կեսօրից հետո Բրյուսելում Հայաստան-ԵՄ-Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ, ինչպես նախապես հայտարարվել էր, հանդիպումը Հայաստանին տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ է լինելու։

«Հայաստանն իսկապես գտնվում է այնպիսի վիճակում, որ տնտեսական օգնությունը կարևոր է։ Մենք այսօր տեսնում ենք Ռուսաստանի վիճակը, նման օգնություն սպասել իմաստ չունի, դրա համար Արևմուտքը եթե դա տա՝ միայն օգուտ կլինի։ Իսկ ինչ է ասում Ալիևը՝ արդեն երկրորդական է, քանի որ նա ամեն ինչ էլ կարող է ասել»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

168.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11