Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում․ ԱՄՆ դեսպան

15.09.2021 14:04
1115

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ վերահաստատելով Միացյալ Նահանգների դիրքորոշումը։

Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից իրանական պետհամարիշներով բեռնատարների փաստաթղթերի ստուգումներին՝ Լին Թրեյսին շեշտել է՝ ծագող լարվածությունները լուծելու համար խնդրի համապարփակ լուծման անհրաժեշտություն են տեսնում։

«Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին, այդ առումով, մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության», - ասել է դեսպանը՝ շարունակելով․ - «Ուզում եմ ընդգծել և արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»։

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

Շաբաթներ առաջ ադրբեջանցիները փակել էին Գորիս Կապան ճանապարհի երկու հատվածները, դրանք բացվեցին բանակցությունների արդյունքում։

Կիրակի օրվանից էլ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածումկանգնեցնում են իրանական համարանիշներով բեռնատարները, ստուգում են փաստաթղթերն ու, ըստ իրանցի վարորդների, գումար են պահանջում։

Պաշտոնական Բաքուն պարզաբանել է, թե իրենց հարկային օրենսդրությամբ օտար տրանսպորտային միջոցները ենթակա են հարկման։

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին

09.11.2026 19:13

Սամվել Ալեքսանյանին շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան

09.11.2026 19:04

ԶՊՄԿ-ն արդեն երկրորդ տարին է՝ հանդես գալիս որպես CaseKey-ի ռազմավարական գործընկեր և հովանավոր

09.11.2026 18:43

Մինչև 2027-ի վերջը ծնված երեխաները նույնպես կներառվեն բնակապահովման ծրագրում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

09.11.2026 17:51

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

09.11.2026 17:48

Մի անհեթեթ նարատիվի մասին, որ ՔՊ–ական քարոզիչները համառորեն հնչեցնում են նախընտրական Կապանում

09.11.2026 17:17

Սյունիքը՝ մեծ տերությունների գործարքների խաչմերուկում․ Արցախի ցեղասպանությունից մինչև TRIPP` պատասխանատվության միջազգային հետքը

09.11.2026 16:40

Հայաստանը երաշխավորել է, որ հաղորդակցությունների նախագծերում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի

09.11.2026 15:01

Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով

09.11.2026 14:56

Ունենք մի հանձնառություն՝ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների համար հատկացված հողերը պետք է հանձնվեն մաքրված վիճակում

09.11.2026 14:47

Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը

09.11.2026 14:39

ՔՊ-ն որոշել է պահպանել թաղման նպաստները․ հանրային արձագանքը լավը չէր

09.11.2026 14:26