Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը

09.11.2026 14:39
136

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումն իրենց արդյունքներն են տալիս», – ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ։

Շոյգուի խոսքով՝ մեծ նշանակություն ունի նաև «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակներում»։ «Միևնույն ժամանակ, բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն շահութաբեր», – նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը և ընդգծում «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը վերսկսելու կարևորությունը։ «Վրաստանի իշխանությունները 2024 թվականին գործնականում կանխել են արևմտամետ վրացական ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջումը և սկսել են վարել երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն»,- ասել է Շոյգուն ու նշել․ «Մենք ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը։ Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության»։

«Այս համատեքստում կարևոր է վերսկսել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը», -հավելել է Շոյգուն։

 

© factor.am

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին

09.11.2026 19:13

Սամվել Ալեքսանյանին շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան

09.11.2026 19:04

ԶՊՄԿ-ն արդեն երկրորդ տարին է՝ հանդես գալիս որպես CaseKey-ի ռազմավարական գործընկեր և հովանավոր

09.11.2026 18:43

Մինչև 2027-ի վերջը ծնված երեխաները նույնպես կներառվեն բնակապահովման ծրագրում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

09.11.2026 17:51

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

09.11.2026 17:48

Մի անհեթեթ նարատիվի մասին, որ ՔՊ–ական քարոզիչները համառորեն հնչեցնում են նախընտրական Կապանում

09.11.2026 17:17

Սյունիքը՝ մեծ տերությունների գործարքների խաչմերուկում․ Արցախի ցեղասպանությունից մինչև TRIPP` պատասխանատվության միջազգային հետքը

09.11.2026 16:40

Հայաստանը երաշխավորել է, որ հաղորդակցությունների նախագծերում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի

09.11.2026 15:01

Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով

09.11.2026 14:56

Ունենք մի հանձնառություն՝ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների համար հատկացված հողերը պետք է հանձնվեն մաքրված վիճակում

09.11.2026 14:47

Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը

09.11.2026 14:39

ՔՊ-ն որոշել է պահպանել թաղման նպաստները․ հանրային արձագանքը լավը չէր

09.11.2026 14:26