Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ ստացավ

06.11.2023 15:46
769

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարներ, պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ:

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։

«ԿԸՀ-ն արձանագրում է, որԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», - նիստի ընթացքում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարներ, պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ նոյեմբերի 6–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մանդատ շնորհի Լևոն Քոչարյանին, որից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի կալանավայրից, ներկայանա ԱԺ հաջորդ նիստին ու տա պատգամավորական երդում։

Համապատասխան որոշում ընդունելուց հետո ԿԸՀ–ն պարտավոր է տրամադրել արձանագրություն, որի հիման վրա իրավասու մարմինը` ՔԿՀ–ն պարտավոր է միանգամից ազատ արձակել Քոչարյանին։

Արծվիկ Մինասյանի խոսքով` շատ հնարավոր է, որ ՔԿՀ–ից ասեն, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականն է պետք, որպեսզի կարողանան դա անել։ Այդ պատճառով էլ նախատեսվում է, որ ԿԸՀ արձանագրությունը ստանալուց հետո Քոչարյանի` իրավասու փաստաբանական թիմը կդիմի նաև դատախազությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։

https://armeniasputnik.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40