Լիճքի պղնձի հանքի գործունեությունը կասեցվել է

24.05.2018 11:14
1810

«Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքի գործունեությունը կասեցվել է: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Մայիսի 18-ին Մեղրի համայնքի մի խումբ բնակիչներ գնացել են Լիճքի հանքավայրի տարածք եւ ղեկավարությանը ներկայացրել մեղրեցիների դժգոհությունը տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման վերաբերյալ։ Նրանք նաեւ բողոքի ակցիա էին նախատեսել, սակայն այն չէին անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո, որը կոչ էր արել դադարել փակել փողոցները։

Մեղրեցիները ստորագրահավաք էին սկսել Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագրի տակ՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական եւ հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու եւ համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:

2016 թվականից «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից Լիճքի տարածքում պղնձի եւ մոլիբդենի հանքավայր է շահագործվում: Այս հանքավայրի տարածքը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի սահմաններում, Մեղրի համայնքի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին նույնպես այս տարածքում է, եւ հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա:

epress.am

24.05.2018

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40