«Լիդիան Արմենիա». 930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին, արտագաղթի տեմպերը աճել են

12.12.2019 15:40
1374

«Լիդիանի» մուտքն Ամուլսարի տարածք ապօրինի շրջափակված է 2018թ. հունիսից ի վեր: Չնայած դատարանի որոշմանը, որ պատկան մարմինները պարտավոր են վերականգնել «Լիդիանի» անխափան մուտքն Ամուլսարի տարածք, ճանապարհները շարունակում են մնալ շրջափակված: Այնուամենայնիվ, «Լիդիանը» շարունակել է իրականացնել պայմանագրային իր պարտավորությունները և կատարել է հողի վարձակալության վճարումները համայնքային բյուջեներ: Որպես թափանցիկության պարտավորություն «Լիդիանը» ամեն տարվա ավարտին հրապարակում է համայնքային բյուջեներ կատարված վճարումները:
 
2019թ. համայնքներին ընդհանուր վճարվել է 930 797 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից՝
 
Ջերմուկ/Գնդեվազ – 408 228 ԱՄՆ դոլար
Զառիթափ/Սարավան – 268 726 ԱՄՆ դոլար
Գորայք – 253 844 ԱՄՆ դոլար
 
2008-2019թթ. «Լիդիանը» նշված համայնքներին հողի վարձակալության դիմաց վճարել է ընդհանուր ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար:
 
ՀՀ օրենսդրության համաձայն, ընկերությունը որևէ իրավունք կամ լծակ չունի վերահսկելու, թե ինչպես են ընկերության կողմից վճարված գումարները օգտագործվում տեղական համայնքների և վարչական մարմինների կողմից: Այնուամենայնիվ, համայնքի բնակիչները իրավունք ունեն իրենց համայնքներից պահանջելու հողի վարձակալության դիմաց վճարված գումարների տնօրինման վերաբերյալ թափանցիկություն և հաշվետվողականություն:
 
Նախկինում որոշ համայնքներ «Լիդիանից» ստացված հողի վարձակալության վճարները ուղղել են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը: Օրինակ՝ Գորայք համայնքը ամբողջովին արդիականացրել է խմելու ջրի և կոյուղու համակարգերը: «Լիդիան Արմենիան» բավարար տեղեկատվություն չունի այն մասին, թե ինչ նպատակներով է ծախսվել համայնքային բյուջեներ վճարված ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլարը վերջին տարիների ընթացքում: 
 
Արտագաղթը աճում է
 
Տարեվերջին մենք նաև ամփոփել ենք Ամուլսարի հարակից համայնքներում արտագաղթի վերաբերյալ հասանելի տվյալները: Բոլոր համայնքներում թե՛ ժամանակավոր, թե՛ մշտական արտագաղթի զգալի աճ է գրանցվել ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր: Թե՛ մշտական, թե՛ ժամանակավոր արտագաղթածների թիվը 2019թ-ին 2017թ-ի համեմատ աճել է 2,6 անգամ (համապատասխանաբար 390/148, 90/34): Ընդհանուր 2019թ. 390 մարդ արտագաղթել է ժամանակավոր աշխատանք գտնելու նպատակով և 90 մարդ՝ մշտական:
 
Տվյալները հավաքագրվել են համայնքներից՝ Ջերմուկի զբաղվածության կենտրոնից և մյուս համայնքների տեղական կառավարման մարմիններից և համայնքի ներկայացուցիչներից: Պետք է նկատի ունենալ, որ արտագաղթի տվյալները կարող են տատանվել, քանի որ մարդիկ շարունակաբար տեղաշարժվում են: Ներկայացված թվերը հիմնված են տվյալ ժամանակահատվածի համար համայնքներում հասանելի հնարավորինս ստույգ տվյալների վրա: Այնուամենայնիվ, աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են՝ ներկայացված տվյալներից:  
 

LYDIAN ARMENIA

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40