Ուզում եմ խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու Սփյուռքի նախարարության պահպանման հնարավորությունը. Հրանուշ Հակոբյան

26.12.2018 20:26
1126

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին,  և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լիբանանի հայկական «Զարթոնք» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել, կան սերտ կապեր ու հարաբերություններ, որոնք հաստատել է տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ  ձեռք բերած,  գործին նվիրված, պատասխանատու և աշխատասեր երիտասարդներից կազմված  թիմը»,- նշել է նա։

Հրանուշ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ նախարարությունը կայացել է և խորը արմատներ ձգել Սփյուռքում: «Ուզում եմ դիմել իմ գործընկերներին, խնդրով շահագրգիռ սփյուռքահայ բարեկամներին՝ հայտնելով շնորհակալություն, որ նրանց օգնությամբ կառուցել ենք նախարարությունը՝ կյանքիս տասը տարիները նվիրելով այդ կառույցի կայացման, հեղինակության բարձրացման, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքում պատշաճ ներկայացնելու, Սփյուռքի հիմնախնդիրները հայրենի կառավարությանը ներկայացնելու, նախարարությունը սփյուռքահայերի տուն դարձնելու գործին։  Հասկանալի է, որ իմ սիրտը շատ  է ցավում հյուլե առ հյուլե տառապանքով կերտված կառույցի տարրալուծման համար»,- ասել է նա։ 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01