«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Սերգեյ Բագրատյանին. 1 մլն դրամ է պահանջում

26.09.2019 19:58
1178

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ։ Հայցվոր կողմը դատարանից պահանջում է ՝ պարտավորաեցնել պատասխանողին՝ հերքել  զրպարտություն համարվող տվյալներն, ինչպես նաև գումար փոխհատուցել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար։ NEWS.am–ի հետ զրույցում  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքումյանը հայտնեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել սեպտեմբերի 12–ին ԱԺ–ում իր ելույթում Սերգեյ Բագրատյանի կողմից հնչեցրած արտահայտությունները։

Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած հաշվետվությունը սին է, բացվածքները տրված չեն։ Նա վստահեցրեց՝ կարճ ժամանակում կապացուցեն դա, ու կառավարությունն էլ կարող է օգտվել այդ տվյալներից. «Շինարարության ընթացքում կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպվել են, մինչդեռ հայ մասնագետների գնահատմամբ՝ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի քան 20 միլիոն դոլար։

Ընդամենը 48 տեխնիկա և 2 կատլավան է փորված, և հաշվում են մեր պետության վրա 400 միլիոն դոլար ու մտածում, որ այդպես կարող են շանտաժի ենթարկել մեր կառավարությանը ու մեր ժողովրդին ծանր դրության մեջ դնել»,–հայտարարել էր պատգամավորը։ Այս արտահայտությունները հայցվոր կողմը համարում է զրպարտչական բնույթի և պատասխանողից, որպես փոխհատուցում պահանջում է 1 մլն դրամ։

Հայցադիմումը դատարան է մուտք եղել սեպտեմբերի 24–ին և մակագրվել Երևան քաղաքի դատարանի դատավոր Սարգիս  Երիցյանին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40