«Լիդիան Արմենիա»-ն ստանձնում է պարտավորություն, որ չմաքրված ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր

21.08.2019 13:29
1283

Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, քննչական կոմիտեն կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ  «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունն ընդհանուր առմամբ ընդունում է «ELARD» միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են Ամուլսարի Ծրագրի՝ Սևանա լճի և Ջերմուկի տարածքում տարբեր ջրային ռեսուրսների նկատմամբ ազդեցության բացակայությունը: 

Ընդերքօգտագործման իրավունքի ստացման պահից սկսած Ընկերությունը որդեգրել է ակտիվ և ճկուն քաղաքականություն ամբողջությամբ կառավարելի դարձնել Ամուլսարի ծրագրի հետ կապված ստորգետնյա և մակերևույթային ջրերի վրա հավանական ազդեցության ռիսկերը՝ միաժամանակ ողջունելով այն փաստը, որ «ELARD» միջազգային փորձագիտական խմբի կողմից ընդhանուր առմամբ դրական է գնահատվել Ընկերության կողմից կիրառման ենթակա բնապահպանական մեղմացման միջոցառումները: Սույնով Ընկերությունը կրկին վերահաստատում է, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածում հավանական բնապահպանական ռիսկերը ամբողջությամբ կվերահսկվեն Ընկերության կողմից՝ նախկինում ներկայացված ծրագրերին համապատասխան:  Ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր:

Ընկերության դիրքորոշմանն ամբողջությամբ  կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40