«Լիդիան Արմենիա» ընկերությունը 100 հազար ԱՄՆ դոլար է ներդրել Վայքի հիվանդանոցի վերանորոգման եւ տեխնիկական վերազինման համար

15.12.2017 09:44
1961

«Լիդիան Արմենիան» հատուկ հոգածություն ունի առողջության եւ անվտանգության մշակույթի հանդեպ: Մինչ Ամուլսարի հանքի շահագործումը նախաձեռնվել էր Վայք քաղաքի հիվանդանոցի վերազինումը, քանի որ այն ընկերության աշխատակիցների առաջին շտապ բուժօգնության համար ամենահարմար բժշկական հաստատությունն է։ Չնայած Ամուլսարի աշխատանքային ճամբարի տարածքում ընկերությունն ունի արագ արձագանքման պայմաններին հարմարեցված առաջնային օգնության բուժկետեր, առողջության եւ անվտանգության միջազգային չափանիշների անհրաժեշտ պահանջներից է՝ մոտակայքում հատուկ պայմաններով ապահովված հիվանդանոցի առկայությունը։ Վայքի բուժհաստատության հետ համագործակցության հաստատումից ի վեր «Լիդիան Արմենիան» ընկերությունը Վայքի հիվանդանոցի պայմանների բարելավման համար ներդրել է 100 հազար ԱՄՆ դոլար։


Դեկտեմբերի 13-ին Վայքի բուժհաստատությունում  բացվեց Լիդիանի աջակցությամբ  վերանորոգված եւ տեխնիկայով վերազինված նոր վիրահատարանը, ինչպես նաեւ հիվանդանոցային պահանջներին հարմարեցված վերելակը: Մինչ Լիդիանի կողմից վերելակի տեղադրումը հիվանդանոցում հիվանդներին վիրահատարան էին բարձրացնում ոտքով:


Միջոցառմանը ներկա էին «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, Վայքի բուժհաստատության անձնակազմը, գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը:


Բացի բժշկական տեխնիկայի, սարքավորումների ու անհրաժեշտ հիվանդանոցային պայմանների ապահովումից, Վայքի հիվանդանոցի բուժանձնակազմը, Լիդիանի ֆինանսավորմամբ, պարբերաբար կանցնի վերապատրաստման դասընթացներ։ Առաջիկայում Երեւանում մասնագիտական վերապատրաստում են անցնելու հիվանդանոցի 4 մասնագետներ՝ նյարդաբան, վիրաբույժ-օրթոպեդ, բժիշկ-լաբորանտ, լապարոսկոպիկ վիրաբույժ, 2,5-7 ամիս ժամկետով՝ մասնագիտական հմտությունների կատարելագործման եւ նոր  կարողությունների ձեռքբերման նպատակով։


«Լիդիան Արմենիան» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ծանոթանալով հիվանդանոցի նոր պայմաններին, ընդգծեց նման ներդրումների կարեւորությունը: «Լիդիանի համար հատուկ կարեւորություն ունեն այն ներդրումները, որոնք միաժամանակ ծառայելու են թե՛ Ամուլսարի հանքավայրի կարիքներին, թե՛ նաեւ նպաստելու են շրջակա համայնքների կենսապայմանների բարելավմանը: Լիդիանը ակնկալում է Վայքի հիվանդանոցի հետ ունենալ շարունակական համագործակցություն: Այս վերազինված բուժհաստատությունից օգտվելու են ոչ միայն Ամուլսարի աշխատակիցները, այլեւ տարածաշրջանի բնակիչները»,- ասել է Հայկ Ալոյանը:


«Լիդիան Արմենիա» ընկերության բուժծառայության ղեկավար Վիգեն Տատինցյանը նշում է, որ  Լիդիանում առողջության եւ անվտանգության պահանջները շատ խիստ են: «Ընկերության նպատակն է հնարավորինս նվազեցնել պատահարների եւ աշխատանքային վնասվածքների ռիսկը: Ամուլսարում շինարարության սկզբից ի վեր ծանր վնասվածքներ չեն արձանագրվել, այդուհանդերձ պատասխանատու ընկերությունը միշտ պետք է պատրաստ լինի տարբեր իրավիճակների եւ Վայքի հիվանդանոցի վերազինումը հենց այդ նպատակն ունի: Բացի այդ, Լիդիանի օգնությամբ վերազինված հիվանդանոցը եւ վերապատրաստված բուժանձնակազմը ավելի լավ առողջապահական ծառայություններ կապահովի տեղի բնակչությանը»,- ասել է Վիգեն Տատինցյանը:


Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերությանը այս կարեւոր ներդրման համար, շեշտելով, որ վերազինված բուժհաստատությունը կծառայի ամբողջ մարզի բնակչությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, մարզպետը նաեւ կարեւորեց Ամուլսարի ծրագրի դերը մարզում աշխատատեղեի ստեղծման եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի առումով:

Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15.10.2026 21:47

COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը՝ ուղիղ

15.10.2026 20:04

Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու ընտրություններին․ Գևորգ Փարսյան

15.10.2026 18:56

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈւՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈւՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.10.2026 12:21

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական ՆՎԶ-ներին․ Վլադիմիր Զելենսկի

15.10.2026 11:18

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

15.10.2026 11:16

Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ

15.10.2026 10:54

Բենզինի թանկացումը լրջագույնս անհանգստացնում է բնակչությանը 

15.10.2026 10:33

ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի․ Շաթիրյան

14.10.2026 20:52

Լավրովը ժամանել է Բաքու

14.10.2026 20:47

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

14.10.2026 18:53

Գագիկ Գալֆայանը ճանաչվել է Կալիֆոռնիայի լավագույն ուսուցիչ

14.10.2026 16:01