Հետախույզ Հունան Հարությունյան․ զոհվեց մարտական առաջադրանք կատարելիս

06.04.2021 10:41
6873

Հունան Պարգեւի Հարությունյան․ ծնվել է 1989 թ․ սեպտեմբերի 2-ին Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի N 2 դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Մատաղիսում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

2018 թ․ որպես պայմանագրային հետախույզ ծառայության է անցել Գորիսի զորամասում։

Ծառայությանը երբեք որպես աշխատանք չէր ընդունում, այլ հայրենիքին ծառայություն, որ  պատիվ ու ճակատագիր էր համարում։

Ընկերները հիշում են իրենց հավաքույթները, որտեղ հյուրասիրողի դերում մեծամասամբ Հունանն էր։

Հունանի մասնակցությամբ հավաքույթները մի առանձնահատկություն էլ ունեին՝ դրանք բոլորը վերածվում էին հայրենասիրական երգերի ինքնաբուխ համերգի։

Հունանի մասին խոսելիս ընկերները հուզվում են․ «Ափսոս էր մեր ախպերը, գոնե կարողանայինք հաղթել, մի տեսակ ամաչում ենք, որ նա զոհվեց, իսկ մենք չկարողացանք իր դիրքը պահել։ Մի կողմից էլ՝ նա հաղթող է, որովհետեւ չիմացավ, որ հողերն անցավ թուրքին»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց․ Հունանը դիրքեր գնալուց առաջ հրաժեշտ տվեց ու կիսակատակ ասաց․ «Մեկ էլ տեսար՝ չգամ»․․․

Սեպտեմբերի 30-ին թեժ մարտերում՝ կարեւոր առաջադրանք կատարելիս զոհվեց Հունանը․ եւս մի նորաստեղծ ընտանիք փլվեց, էլի մի մանուկ որբացավ․․․

Հունանի դուստրը հայրիկին նկարով է ճանաչում, բայց արդեն գիտի՝ ինքը հերոսի դուստր է։

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40