Շուշիի թանգարանի գորգերի ճակատագիրն անհայտ է․ Վարդան Ասծատրյան

02.02.2022 11:07
1050

Պատերազմի օրերին Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուի ճակատագիրը դեռևս անհայտ է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը հույս ունի, որ հարցին կառուցողական լուծում կտրվի։

«Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուի պահպանումն օդից է կախված: Գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն»,- ասուլիսի ժամանակ նշեց Ասծատրյանը: 

Վերջինս նշեց, որ գորգերը մինչ այս ցուցադրվում էին Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Երկու օր առաջ ցուցադրությունը հավաքել են և հիմա չգիտեն` ուր են տանելու։ Վստահ է եղել, որ համապատասխան մարմինները լուծում կտան հարցին։

Նրա խոսքով` Հայաստանի ԿԳՄՍՆ-ն առաջարկել է գորգերը տեղափոխել կամ Սարդարապատի հուշահամալիրին կից Հայաստանի ազգագրության թանգարան կամ  նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ազգային արվեստի կենտրոն։ Սակայն, ըստ Ասծատրյանի, այս թանգարաններն իրենց գորգերն ունեն և ցուցադրելու տեղ չկա այլևս։ Բացի այդ, պահոցներում վարակ` ցեց կա։ Ասծատրյանին առաջարկել են նաև գորգերը Արցախ տեղափոխել, սակայն նա շեշտում է` կհամաձայնի, եթե գորգերի թանգարանը պետական թանգարանի կարգավիճակ ունենա։

«Արցախի մշակույթի նախարարությունը համաձայնեց իմ առաջարկին, և նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍՆ-ին։ Հիմա փորձագետները սրբագրման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի պետական կնիքով հաստատված անձնագրերը փոխանցեն Արցախի մշակույթի նախարարությանը։ Սակայն ինձ Արցախից զանգեցին ու ասացին` պատրաստ են գորգերն ընդունել, սակայն թանգարանի կարգավիճակին 2 տարի հետո կանդրադառնան»,- ասաց նա։

Ասծատրյանը առանձնացրեց, որ Արցախի մշակույթի նախարարությունից հայտնել են, որ գորգերը կպահեն մետաքսի կոմբինատի տարածքում, սակայն վստահեցրեց, որ այդ գործարանը մասնավոր է, և չի ուզում իր գորգերն այնտեղ տանել` իրավունք չունի վտանգել գորգերի ճակատագիրը։

«Այս պահին սպասողական վիճակում ենք՝ մինչև ԿԳՄՍՆ-ն տվյալները կամփոփի և Արցախի մշակույթի նախարարությանը կներկայացնի։ Ադրբեջանցիներն արդեն իսկ սկսել են շահարկել այս թեման՝ ասելով, որ եթե գորգերը տեղ չունեն Հայաստանում, թող մնային Շուշիում։ Լիահույս եմ, որ խնդիրը կառուցողական լուծում կստանա, հակառակ դեպքում ադրբեջանցիները դա ևս կյուրացնեն»,- ընդգծեց Ասծատրյանը։

Վերջինս նշեց, որ ընդհանուր առմամբ, Շուշիից դուրս է բերվել շուրջ 160 արժեքավոր գորգ, սակայն ցուցահանդեսին ներկայացվել էր 71 նմուշ։ Հասցրել է փրկել գորգերի 70 տոկոսը։ Ցուցադրված էին հիմնականում XIX դարի գորգեր, սակայն հավաքածուում կան նաև XVII դարի նմուշներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40