«Լիդիան Արմենիան» վերաբացում է Գորայքի լաբորատորիան

18.08.2020 14:19
5792

«Լիդիան Արմենիան» հայտարարում է Սյունիքի Գորայք համայնքում նմուշների նախապատրաստման, անալիտիկ, գիտական  քիմիական լաբորատորիայի վերաբացման մասին:
 
Լաբորատորիան Գորայքում գործում էր 2007թ.-ից: Ամուլսարի շուրջ տևական ապօրինության հետևանքով լաբորատորիան փակվեց, իսկ աշխատակիցներից շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը:   Հենց այստեղ էին իրականացվում անալիտիկ անալիզի համար հորատհանուկների նմուշների նախապատրաստումը և ծավալային քաշի որոշումը, ինչպես նաև թթվային ապարների դրենաժի կառավարման մոդելավորման աշխատանքները՝ արտասահմանյան լավագույն փորձագետների վերահսկողությամբ: Այս աշխատանքների արդյունքում առաջին անգամ Հայաստանում ներդրվելու է թթվային ապարների դրենաժի կառավարման շրջանակներում պասիվ մաքրման կայանի միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիան: Հայաստանի համար այս բացառիկ լաբորատորիան Ամուլսարի շինարարության փուլից կիրառում էր բնապահպանական ամենաառաջատար փորձը՝ միաժամանակ պատրաստելով երիտասարդ մասնագետների։

Ամուլսարի ծրագրի շնորհիվ Գորայքն այն բացառիկ գյուղական համայնքներից էր, որտեղ երիտասարդները հնարավորություն էին ստացել մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերել, «Լիդիան Արմենիայի» ֆինանսավորմամբ ստանալ համապատասխան բարձրագույն կրթություն, կայանալ որպես սերտիֆիկացված մասնագետներ և աշխատել միջազգային բարձրակարգ մասնագետների հետ:
 
Այսօր Գորայքի համար կարևոր նշանակություն ունեցող այս լաբորատորիան վերաբացվել է` հետագայում ամբողջ հզորությամբ գործելու հեռանկարով: «Լիդիան Արմենիան» նպատակ ունի դիմելու լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար, որից հետո այն արդեն իր ծառայությունները կառաջարկի նաև հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին, այդ թվում նաև թթվային դրենաժի կառավարման հարցում:
 
Տեսանյութում գորայքցիները պատմում են վերջին երկու տարվա ապօրինության հետևանքով համայնքում ստեղծված սոցիալական ծանր վիճակի և արտագաղթի մասին։ Ներկայացնում ենք նաև կադրեր գրեթե երկու տարվա պարապուրդից հետո վերաբացված լաբորատորիայից:

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38