Լիդիանը մեկ անգամ ևս ահազանգում է․ անվերահսկելի իրավիճակն Ամուլսարի տարածքում հղի է անկանխատեսելի հետևանքներով

31.07.2018 12:21
1249

Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների և նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են, և հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։
 
Հիշեցնենք, որ երեկ 16:00-ին հրդեհ էր բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և տարածվել էր Ամուլսարի շինհրապարակ: Արդեն մեկ ամսից ավելի ապօրինի փակ ճանապահրների պատճառով տարածքում չեն եղել Լիդիանի աշխատակիցներ: Հրդեհը ժամանակին չհայտնաբերելու և չկանխարգելելու պատճառով այն բավականին տարածվել էր և կարող էր դառնալ լուրջ բնապահպանական աղետ՝ շրջակա միջավայրի կենսաբազմազանության ոչնչացման առումով։ Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց միայն ԱԻՆ աշխատակիցների հետ տարածքի ապօրինի շրջափակումը շրջանցած Լիդիանի աշխատակիցների և ԱԻՆ համատեղ ջանքերով,  օգտագործելով Լիդիանի համապատասխան տեխնիկան, հնարավոր եղավ մարել հրդեհը։ Այդ ընթացքում կրակն արդեն դուրս էր եկել ծրագրի սահմաններից և արագությամբ տարածվում էր՝ մեծ մասշտաբներ ընդունելով։

«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ հանքավայրի տարածքում կատարված է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային աշխատանք՝ շինարարություն, 80%-ից ավելի կառուցված է ոսկու կորզաման ֆաբրիկան, տարրալվացման հարթակը և մի շարք այլ կարևոր ենթակառուցվածքներ, որոնց մերձակայքում տարածվում էր հրդեհը։ Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Լիդիանը բազմիցս զգուշացրել էր պատկան մարմիններին, որ փակ ճանապարհների պատճառով չի վերահսկում իրավիճակը տարածքում և տարածքում հնարավոր են տարբեր կարգի արտակարգ իրավիճակներ:
 
«Լիդիան Արմենիան» մեկ անգամ ևս պնդում է․ անհրաժեշտ է վերակագնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» անմիջապես հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ։

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21