«Լիլի Նարինյան» պարային դպրոցի սաները պարում էին Արցախի Հանրապետության դրոշի ծփանքի ներքո

12.08.2023 15:25
1404

Օգոստոսի 11-ին Գորիս քաղաքի  սուրբ  Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում հանդես եկավ «Լիլի Նարինյան» պարային դպրոցը ՝ յոթ պարային դասարանով:

Բացօթյա համերգի նպատակը, Լիլի Նարինյանի բնորոշմամբ, դժվարին մեր օրերում գորիսեցիների տրամադրությունը բարձրացնելն էր եւ առօրյա դժվարություններից որոշակիորեն շեղելը:

Չնայած շոգ եղանակին՝ հրապարակում հավաքվել էին հարյուրավոր  գորիսեցիներ՝ նաեւ տարածաշրջանի գյուղերից, ովքեր  հիացմունքով հետեւում էին պարային խմբերի ելույթներին :

Հրաշալի այդ  հանդիսությունը վարում էր Լարիսա Ծատրյանը՝ բեմական իր տաղանդով եւ մեր մայրենիի ամբողջ գեղեցկությամբ:

Պարային դպրոցի սաներին ողջունելու էր եկել Դավիթ  Հարությունյանը, ով անցյալ տարի Եվրոպական բեմում հաջողություններ արձանագրելուց հետո պատրաստվում է  առաջիկայում մեկնել  Լեհաստան՝ վերստին ներկայացնելու գորիսյան երգարվեստը:

Մոտ երկու ժամ տեւած համերգը, ի վերջո, վերածվեց պարային իսկական տոնակատարության, որին, դատելով  հանդիսատեսի բուռն արձագանքներից,  սպասում էր գորիսյան հանրությունը:

Նկատենք, որ շատ հետաքրքիր էր կազմված համերգային ծրագիրը: Կատարողական նոր մակարդակով  ներկայացվեցին  մեզ ծանոթ ազգային, ժողովրդական, սպորտային, ազատ ոճի  եւ արտասահմանյան բազմաթիվ պարեր՝ «Աշխարհումս իմն դուն իս», «Արցախի աղջիկներ», «Հորովել»…

Համերգի ավարտին ներկաներին խոսք ուղղեցին  պարային դպրոցի հիմնադիր  Լիլի Նարինյանը եւ պարուսույց Միլենա Բախշյանը՝ մասնավորապես անդրադառնալով պարային դպրոցի առաջիկա ծրագրերին:

Հանդիսատեսն օվացիայով արձագանքեց նրանց հայտարարությանն առ այն, որ մի քանի օր հետո՝ օգոստոսի 21-ին, «Լիլի Նարինյան» պարային ստուդիայի սաները կմասնակցեն  Բուլղարիայի Հանրապետությունում կայանալիք պարային մրցույթ-փառատոնին: Ասել է թե՝ գորիսեցի պարուհիները  Գորիս անունը կներկայացնեն եվրոպական ամենահեղինակավոր հարթակներից մեկում…

Մարիամ Լազարյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02