ԼՂ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են սառեցման համակարգերով, պիտանիության խնդիր չի լինի. Վարդան Սարգսյան

02.08.2023 21:50
721

Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են համապատասխան սառեցման համակարգերով, որոնք թույլ են տալիս պիտանելիության հետ կապված խնդիրները լուծել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց  Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ընդգծելով, որ, հաշվի առնելով այն օրհասական իրավիճակը, որը այս պահին տիրում  է Լեռնային Ղարաբաղում, իրենք  բոլոր ջանքերը շարունակում են ներդնել ժամ առաջ այս ուղեբեռը տեղափոխելու նպատակով:

«Այսօր, ինչպես տեղյակ եք, «Գրանդ Քենդի» ընկերության կողմից երկու բեռնատարներով քաղցրավենիք  միացել է շուրջ 8 օր այստեղ գտնվող 19 բեռնատարների շարասյանը, որը Հայաստանի կառավարությունը որպես հումանիտար օգնություն ցանկանում է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

Իրոք  ողջունելի է, որ մասնավոր հատվածը միանում է Հայաստանի կառավարության այս հումանիտար նախաձեռնությանը, որը ի ցույց է դնում այն համընդհանուր մտահոգությունն ու անհանգստությունը, որը առկա է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով պայմանավորված»,- ասաց Սարգսյանը:

Վարդան Սարգսյանն ընդգծեց՝ «Գրանդ Քենդի» ընկերության նախաձեռնությունը ուղղված է հիմնականում երեխաներին. Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող մարդկանց շրջանում թերևս այս իրավիճակից ամենից շատ տուժում են երեխաները:

«Լեռնային Ղարաբաղում բնակվող երեխաները փաստացի այս պահին զրկված են ոչ միայն այս քաղցրավենիքից, այլ նաև ամենօրյա սննդից, էլ չենք խոսում բուժօգնության և կրթության իրավունքի մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ այս իրավիճակը նպաստում է նրան, որ երեխաները պարզապես զրկվեն անհոգ մանկությունից:

Ուստի, հույս ունենք, որ քաղցրավենիքներով ուղեբեռը մնացած բեռների հետ  հնարավորինս շուտ կկարողանանք  հասցնել Լեռնային Ղարաբաղ, որը  գոնե մասամբ կմեղմի այն բարդ իրավիճակը, որին ներկայումս ականատես ենք լինում»,- ասաց նա:

Անդրադառնալով առհասարակ  Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝  Վարդան Սարգսյանը նկատեց, որ իրավիճակը դեռևս մնում է նույնը, ջանքերը շարունակվում են օր առաջ հումանիտար բեռը տեղ հասցնելու գործընթացը հաջողությամբ ավարտելու ուղղությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40