«Փաշինյանը դրական մեսիջներ էր հնչեցնում Զանգեզուրի միջանցքի մասին»․թուրք նախարար

08.01.2024 11:07
844

Թուրքիան հույս ունի, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում դրական մեսիջներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ «Ինտերֆաքսը» մեջբերում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությունը, որը նա արել է TVnet թուրքական ալիքին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն է առաջ քաշվել, հայկական կողմը բացասական է արձագանքել, չնայած որ խոսվում էր նաև «Հայաստանի համար այս նախագծից ունեցած օգուտի մասին»։

Նախարարի խոսքով՝ Թուրքիան հույս ունի, որ միջանցքի նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։

«Զանգեզուրի ադրբեջանական հատվածը՝ Բաքվից մինչև Հորադիզ ավարտին է մոտենում։ Թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը 5 տարի կտևի։ Կարծում եմ, որ 2028 թվականին ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները», - ասել է Ուրալօղլուն։

Նա ընդգծել է, որ միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։

«Նրանց (Հայաստանին - խմբ․) անհրաժեշտ կլինի պլանավորում և մրցույթներ անցկացնել, որպեսզի միջանցքն ամբողջությամբ ավարտված համարվի։ Այդպիսով, Թուրքիան ուղիղ և ավելի հեշտ ելք կստանա դեպի թյուրքական աշխարհի, Կենտրոնական Ասիայի երկրներ», - ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ Իրանն իր կողմից է առաջ քաշել ճանապարհի նախաձեռնություն, որը Ադրբեջանը կկապի Թուրքիայի հետ՝ շրջանցելով Հայաստանը։ Անկարան դեմ չէ, որ Իրանը ևս Թուրքիայի և Ադրբեջանի միջև այդ կապի մաս դառնա իր տարածքով, և հույս ունի, որ այդ նախագիծն էլ ժամանակին կիրագործվի։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10