ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կարող են օգտվել 40+10 աջակցության ծրագրից

03.06.2025 17:42
463

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը ու ներկայացրել, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կարող են օգտվել 40+10 աջակցության այդ ծրագրից։ «Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝ – չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, – որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), – որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, – որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։ Դիմումներն ընդունվում են հունիսի 1-ից ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Դիմում կարող եք ներկայացնել՝ հետևելով ստորև ներկայացվող ուղեցույցին։ Եթե արդեն ունեք անհատական օգտահաշիվ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝

ՔԱՅԼ 1։ Մուտք գործեք Ձեր օգտահաշիվ՝ նշելով Ձեր էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը, որոնք նախորդիվ կիրառել եք օգտահաշիվը գրանցելիս։ Ձեր օգտահաշիվ մուտք գործելու համար կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։

ՔԱՅԼ 2։ Վերը նշված եղանակներից որևէ մեկով Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ենթաբաժինը, որից հետո հարթակն անցում կկատարի դիմումի ներկայացման պատուհանին։

ՔԱՅԼ 3։ Դիմում ներկայացնելիս «Դիմումատուի տվյալներ» հատվածում Ձեր անձնական տվյալները կլրացվեն ինքնաշխատ։ Այս դաշտում անհրաժեշտ է նշել միայն Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» հատվածում ևս Ձեր տվյալները կլրացվեն ինքնաշխատ։

ՔԱՅԼ 4։ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է ընտրել Ձեր փաստացի բնակության մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) և կառույցի համարը։

ՔԱՅԼ 5։ «Իմ բանկային տվյալները հատվածում» անհրաժեշտ է նշել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել բանկային քարտի համարը (16 նիշ)։

ՔԱՅԼ 6։ «Ունե՞ք ընտանիքի այլ անդամներ» դաշտում «Այո» նշումը կատարելու դեպքում անցում կկատարեք դիմումի ներկայացման հաջորդ էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել ընտանիքի անդամների մասին տվյալներ՝ նրանց նույնականացնելով։

ՔԱՅԼ7․ Եթե ունեք անչափահաս երեխա(ներ), ապա նրա(նց) վերաբերյալ տվյալները մուտքագրելուց և նույնականացնելուց հետո հարթակը կստուգի երեխաների կապը դիմումատուի և ենթադիմումատուներից որևէ մեկի հետ։

ՔԱՅԼ 8․ Դիմումը հաստատելու համար պարտադիր է «Իմ ներկայացրած տվյալները կարող են տրամադրվել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով» դաշտում ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը, ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։ ՔԱՅԼ9․ «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո դիմումի կարգավիճակը ցուցադրվում է անհատական օգտահաշվի «Ծանուցումներ» բաժնում։ Եթե դեռևս չունեք անհատական օգտահաշիվ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝

ՔԱՅԼ 1։ Անհրաժեշտ է այցելել www.e-social.am, որտեղ հարկ է «Գրանցվել» կոճակի միջոցով ստեղծել Ձեր օգտահաշիվը։ Գրանցման նպատակով կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։

ՔԱՅԼ 1.1։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից մեկն ընտրելու դեպքում հետևեք «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի հրահանգներին։

ՔԱՅԼ 1.2։ Գրանցվելու 3-րդ տարբերակի ընտրության դեպքում անհրաժեշտ է լրացնել Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ՝ սոցիալական քարտի համարը), անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օրը/ամիսը/տարի, ապա սեղմել «Որոնել» դաշտը՝ նույնականացում անցնելու համար։ «Դիմումատուն հաջողությամբ նույնականացվեց» հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն, ապա սեղմել «Գրանցվել» կոճակը, որից հետո կստանաք ծանուցում՝ հետագա քայլերի վերաբերյալ։ Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն՝ Ձեր անհատական օգտահաշիվն ակտիվացնելու մեկանգամյա ծածկագրի հղումով (մեկանգամյա ծածկագրի հղումն ակտիվ է 30 րոպե, որի ընթացքում Ձեր անհատական օգտահաշիվը չակտիվացնելու դեպքում այն կդառնա անվավեր և անհրաժեշտ կլինի կրկին նույնականացվել` կատարելով նույն քայլերը): Մեկանգամյա ծածկագրի հղմամբ անցնելու դեպքում կբացվի պատուհան, որտեղ նշված են հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա ծածկագիրը և նոր գաղտնաբառի մուտքագրման դաշտերը։ Ձեր կողմից նոր գաղտնաբառ մուտքագրելուց և «Հաստատել» սեղմակն ընտրելուց հետո անցում կկատարեք ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի մուտքի/գրանցման էջ, որտեղ Ձեր էլ․ փոստի հասցեն և նոր ստեղծված գաղտնաբառը մուտքագրելուց հետո՝ «Մուտք» հրահանգի միջոցով կարող եք մուտք գործել Ձեր անհատական օգտահաշիվ և ներկայացնել «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ծրագրի դիմումը, ինչպես նկարագրված է վերևի քայլերում»,- ասված է հաղորդագրությունում։

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00