ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցության ծրագրերի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ

10.01.2024 14:15
736

Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված քաղաքացիներին  աջակցելու ծրագրերի իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ:

Այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերը:

 «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ամենակարևոր խնդիրը առաջնային կարիքների և կացարանների  ապահովումն  էր, որից հետո հայտարարեցինք, որ կառավարությունը աջակցության ծրագրերը երեք սկզբունքով պետք է իրականացնի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ:

Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվեց 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև  յուրաքանչյուր անձի տրվել է 40 հազար դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն, ինչպես նաև 50 հազար դրամ ՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպառողական ծախսեր իրականացնելու համար»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը, ներկայացնելով իրականացված փոխանցումների պատկերը, նշեց, որ 100 հազար դրամի աջակցություն տրամադրվել է 112 հազար անձի, 40 գումարած 10 հազարական դրամներ հոկտեմբերին ստացել են 104 հազար 27 անձ, նոյեմբեր ամսվա համար՝ 77 հազար 536 անձ, դեկտեմբեր ամսին՝ 82 հազար 266 անձ: 50 հազարական  դրամ  նոյեմբերին  ստացել են 69 հազար 420 անձ, իսկ  դեկտեմբերին՝ 74 հազար 430 անձ: Ընդհանուր առմամբ՝ այս երեք ծրագրերի իրականացման նպատակով  պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, իսկ աջակցող դոնորների միջոցով տրամադրվել է 1,5 մլրդ դրամ:

«Որպեսզի ռեսուրսներն ավելի ճիշտ և հասցեական օգտագործվի, մենք նաև գործարկեցինք էլեկտրոնային հարթակը և բոլոր այս ծառայությունները և սոցիալական աջակցության ծրագրերը հասանելի դարձան բոլորին: Ընթացքում մշակել ենք նաև տեղեկատվական համակարգեր՝ օգտագործելով տարբեր բազաները, համադրել ենք տվյալները և բոլոր  վճարումները կատարել ենք»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռևս չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100 000 դրամ միանվագ աջակցությունից, նախարարն ընդգծեց, որ իրենք  պետք է վստահ լինեն այդ շահառուների ներկայացված տվյալների արժանահավատությանը և պետք է համադրեն ձեռքի տակ եղած տվյալները: Ըստ նրա՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառու հանդիսացող անձանց համապատասխան գումարները կփոխանցվեն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40