Լրացավ Սուրեն Աբրահամյանի 70-ամյակը

12.01.2017 08:00
2121

Սյունիքի առաջին մարզպետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը 70 տարեկան է:

Շնորհավորում ենք պարոն Աբրահամյանին՝ հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, կենսափորձը, իմաստնությունը գործնականում կիրառելու, մեր ժողովրդին ծառայեցնելու զորություն:

Սուրեն Աբրահամյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց 1996-98 թվականներին, բայց Սյունիք էր եկել 1993-ի գարնանը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, ով այդ ժամանակ Սյունիքի հարցերով Հայաստանի Հանրապետության պետնախարար էր՝ Գորիս նստավայրով:

Սպարապետին եւ նրա սյունիքյան աշխատակազմին 1993-94թթ. լրջագույն պետական առաջադրանք էր տրվել՝ պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձած Սյունիքում մեկտեղել ու կանոնակարգել ինքնապաշտպանական ջոկատների եւ նոր-նոր կազմավորվող զինված ուժերի ստորաբաժանումների ջանքերը՝ երկրի հարավարեւելյան սահմանների անվտանգությունն ապահովելու, ազատագրական պայքարի ելած Արցախին սատարելու եւ հուսալի թիկունք լինելու գործում:

1994թ. մայիսյան զինադադարից հետո էլ գլխավոր խնդիրը ոչ միայն սահմանների ամրապնդումն էր, այլեւ տնտեսության, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի վերականգնումը, պատերազմի հետեւանքների վերացումը Նյուվադիից մինչեւ Ներքին Հանդ ու Սրաշեն, մինչեւ Շուռնուխ ու Կոռնիձոր, մինչեւ Խոզնավար ու Վաղատուր:

Այդ օրերին էր, երբ սկիզբ դրվեց (տոնական մթնոլորտում) նորաստեղծ ազգային բանակը նորակոչիկներով համալրելու գործընթացին:

Ռմբակոծված ու վերքերը դեռ չբուժած Կապանում կազմակերպվեցին մշակութային եւ ռազմամարզական խաղեր՝ Վայոց ձորի, Սյունիքի եւ Արցախի թիմերի մասնակցությամբ:

Այդ օրերին էր, երբ մարզի ամառային ճամբարները (պատերազմի ժամանակ փակված) իրենց դռները բացեցին դպրոցականների առջեւ, իսկ Գորիսում ու Սիսիանում վերագործարկվեցին ֆուտբոլի խաղադաշտերը՝ յուրովի ավետելով խաղաղության հաստատումը տարածաշրջանում:

Այդ ժամանակ էր, երբ սկիզբ դրվեց Սյունիքի զարգացման ռազմավարական ծրագրի մշակմանը («Սյունիք-Զանգեզուր» ծրագիր), որին մասնակցում էին հանրապետության համապատասխան գիտական հաստատություններն ու գերատեսչությունները: Ծրագրի մշակումը, ցավոք, ավարտին չհասցվեց հասկանալի պատճառով:

Հանրապետության մասշտաբով մեծ հնչեղություն ստացան ուսանողական եւ թատերական փառատոները:

Այդ ժամանակ էր, երբ Սյունիքում փորձարկվեց տարածքային կառավարման մոդելը (շրջանային կառավարման փոխարեն), ինչը վերջնականապես ուժի մեջ մտավ 1995-ի տարեվերջին՝ հանրապետությունում իրականացված վարչատարածքային բարեփոխման շնորհիվ:

Սուրեն Աբրահամյանին էր վիճակված Սյունիքի մարզպետարանի ձեւավորումը: Առաջադրվեցին ու գործողության մեջ դրվեցին չափանիշներ ու չափորոշիչներ, որոնք հետագա տարիներին եւս մնացին պահանջված ու արդիական:

Մարզային եւ համայնքային իշխանությունների գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով հիմնադրվեց տարածաշրջանային երեք լրատվամիջոց՝ թերթ, ռադիո, հեռուստատեսություն, որոնք (բացի ռադիոյից) փոփոխված կարգավիճակով գործում են մինչեւ հիմա:

1996թ. Կապանում հիմք դրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն:

Մոտ քսան տարի է անցել այն ժամանակվանից, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, ապա՝ ՀՀ ներքին գործերի նախարար: Եվ տարիների հեռվից, բնականաբար, ոչ միանշանակ է գնահատվել ու գնահատվում նրա սյունիքյան գործունեությունը: Բայց այդ հարցի շուրջ բանավեճը պատշաճ համարելով այլ օրերի համար, չենք կարող չարձանագրել գլխավորը՝ Սուրեն Աբրահամյանը Սյունիք եկավ եւ Սյունիքի կառավարման պատասխանատվությունը հանձն առավ մեր երկրամասի համար դժվարին ժամանակներում եւ զինվորականի ու կազմակերպչի իր առաքելությունը կատարեց նվիրումով, արժանապատվորեն, ինչի համար էլ մնայուն տեղ գտավ Սյունիքի նորագույն շրջանի պատմության, ինչպես եւ երախտապարտ սյունեցիների հիշողության մեջ:

Սյունիքում նրա հաջողության գրավականներից մեկը (հավանաբար՝ ամենակարեւորը) սյունիքյան արժեհամակարգի, սյունիքյան իրականության հետ ինտեգրվել-միաձուլվելն էր: Պատահական չէ, որ նրա կերպար-սաղարթն ամբողջացավ՝ իր վրա կրելով սյունիքյան դրոշմը, թեեւ չգիտենք՝ ինքը համաձա՞յն է այդ դիտարկմանը:

Սյունիքից տեղափոխվելուց հետո եղավ ե՛ւ իշխանության մեջ, ե՛ւ ընդդիմության փաղանգում, անցավ փորձությունների միջով, երբեմն հայտնվեց չհասկացվածի վիճակում, բայց երբեք հետ չկանգնեց իր գլխավոր հավատամքից՝ հայոց անկախ պետությունը, մեր երկրի արժանապատիվ ընթացքը, Լեռնային Ղարաբաղի ազատությունը, հայոց ազգային բանակը բացարձակ ու անսակարկելի, ոչ մի բանի հետ չնժարվող արժեք են, որոնք պահպանելու, ամրապնդելու համար անելիք ունի յուրաքանչյուր հայ մարդ:

Հենց այդ ճանապարհին էլ, համոզված ենք, դեռ անելիք ու ասելիք ունի Սուրեն Աբրահամյանը:

Հարգելի՛ պարոն գեներալ

Հարգելի՛ Սուրեն Ջհանգիրի

Ձեր նշանակալի հոբելյանի օրը սրտանց գնահատում ենք Ձեր վաստակը: Սյունեցին ոչ միայն իր զավակներին գնահատել ու արժանին մատուցել գիտի, այլեւ բոլոր նրանց, ովքեր երբեւէ եկել ու մասնակցել են (մասնակցում են) մեր լեռնաշխարհի ոչ դյուրին ընթացքին:

Ուրախ ենք, որ հարուստ անցյալով ու վաստակի ծանրակշիռ բեռով հանդերձ Դուք ոչ թե անցյալին եք նայում, այլ ապագային, մեր երկրի վաղվա օրվան:

Ձեզ՝ քաջառողջություն, երկար տարիների կյանք, մեր պետության հզորացմանն ակտիվ մասնակցելու կարողություն:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08