Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ

22.08.2024 17:34
1030

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններից հետո Ղազախստանում Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինը կանչվել է երկրի արտգործնախարարություն։

«Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան։ Համոզված ենք, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուրատ Նուրթլեուն՝ ընդգծելով՝ Ղազախստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ապացուցել է իր արդյունավետությունը։

Ռուսական պետական "Россия" հեռուստաալիքին տված հարցազրույցում Լուկաշենկոն քննադատել էր հետխորհրդային մի քանի հանրապետությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, մասնավորապես, Ղազախստանը։

«Մենք չենք սեթևեթում, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս։ Այդպես չի լինում։ Եկեք միասին լինենք, հեռու չէ ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստան և կխնդրեք աջակցություն և օգնություն, բա էլ ո՞ւմ եք դիմելու... Ղազախստանում ինչ-որ բան եղավ, ո՞ւմ դիմեց՝ Չինաստանի՞ն, Հնդկաստանի՞ն, Պակիստանի՞ն։ Ո՛չ, Մոսկվային և Բելառուսին։ Կես օրվա ընթացքում մեր ինքնաթիռներն [ՀԱՊԿ խաղաղապահները] արդեն այնտեղ էին ​», - ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի հայտարարությունների ֆոնին Երևանում է երեկ բողոքի ակցիա անցկացվել։ «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները Բելառուսի դեսպանատան շենքի վրա ձվեր, լոլիկներ ու կարտոֆիլ են շպրտել։

Լուկաշենկոն նաև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն էր քննադատել, մասնավորապես, նշելով․ - «Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին», - ասել էր Բելառուսի նախագահը։

Մինսկն էլ, ի պատասխան Բելառուսի դեսպանատան առջև կազմակերպված բողոք ակցիայի, արտգործնախարարություն է հրավիրել Հայաստանի ժամանակավոր հավատարմատարին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40