Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

14.12.2018 15:06
1371

Սարսափելի ավտովթարի հետևանքով մարդիկ են մահացել, 18 տարեկան տղային հոսպիտալ են տեղափոխել։

Դեկտեմբերի 13-ի ցերեկը Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 3 զոհերը եղել են մարդատար ավտոմեքենայում։ Հոսպիտալ տեղափոխվածը 18 տարեկան տղա է, որը վնասվածքներ ունի ոտքերի շրջանում։ Նրա գիտակցությունը տեղում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

Հիշեցնենք, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու մահացածների ինքնությունը:

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40