Մահացել է Գալուստ Սահակյանը

18.12.2022 19:42
895

Մահացել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ իր աղբյուրներից:  

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում՝ որպես փականագործ: 1972-1991թթ. դասավանդել է Երեւանի թիվ 30 դպրոցում, եղել է թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ.՝ Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ(19.06.2007-17.11.2008թթ.): ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2014-2017թթ. ՀՀ ԱԺ նախագահ:

Պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2004թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2005թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ. ), Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալով (2007թ.), «Մեսրոպ Մաշտոց» մեդալով (2008թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով (2008թ.), «Խաչատուր Աբովյան» մեդալով (2008թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2010թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2011թ.):

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40