ՄԱՀԱԶԴ

13.11.2025 15:11
8747

Կապանը կորցրեց մարդկային նախանձելի որակներով օժտված  լավագույն զավակներից մեկին: Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ իր զգայուն ներաշխարհով բազմաթիվ կապանցիների հարգանքին ու համակրանքին արժանացած Կարեն Աշոտի Նուրիջանյանը: Նրա  մահվան ողբերգական լուրը կսկիծով պարուրեց բազում կապանցիների սրտերը:

Ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 1-ին Կապանի շրջանի Վաչագան գյուղում։

1955 թ․ ավարտել է Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի երեկոյան բաժին։ Միաժամանակ՝ նույն թվին, ընդունվել է աշխատանքի Երևանի Օստրովսկու անվան մեխանիկական գործարան՝ փականագործ։

1957-1962 թթ․ աշխատել է Երևանի լուսատեխնիկական գործարանում՝ փականագործ, այնուհետև՝ ինժեներ-կոնստրուկտոր։ Տեղափոխվել է Կապան։

1962-1965 թթ․ նշանակվել է Կապանի պղնձահանքային կոմբինատի էլեկտրամեխանիկական արտադրամասի ավագ մեխանիկ-տեխնոլոգ։

1965-1973 թթ․ տեղափոխման կարգով նշանակվել է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման Կապանի նորաստեղծ մասնաճյուղի գլխավոր ինժեներ։

1973-1993 թթ․ տեղափոխման կարգով նշանակվել է Կապանի նորակառույց «Էլեկտրոն» գործարանի տնօրեն, որտեղ աշխատել է շուրջ 800 մարդ, որից 120-ը՝ ճարտարագետ։ Գործարանը հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային արտադրանք էր թողարկում, որը արտահանվում էր նաև հանրապետությունից դուրս։

Ձեռնարկության միջոցներով կառուցվել են նաև բնակելի շենքեր, «Էլեկտրոն» ճամբարը, կամուրջ և այլն։

1993-1997 թթ․ աշխատել է Կապանի քաղաքային խորհրդի գործկոմի աշխատակազմում՝ նախագահի խորհրդական։

1997-2000 թթ․ աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ում։

2000-2014 թթ․ եղել է «Բանիս» ՍՊԸ գործադիր տնօրեն։

Կարեն Նուրիջանյանը նվիրական, անթերի, բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, «Պատվո նշան» շքանշանով, ստացել պատվոգրեր և արժանացել այլ խրախուսանքների։ Նա լավի ու բարու թարգմանն էր, ջատագովն ու սերմնացանը, ով սկսնակ մասնագետին ոգևորելու յուրահատկությամբ ու համառությամբ օժտված ղեկավարներից էր, ով բոլոր ցավոտ դեպքերի նժարողն ու մեկնաբանն էր և բարի քննադատը, արդար էր ու արդարության պաշտպան։

Երեք անգամ անընդմեջ ընտրվել է քաղխորհրդի պատգամավոր։

Եղել է ՀԿԿ Կապանի շրջանային կոմիտեի պլենումի անդամ։

Կարեն Նուրիջանյանը կյանքը պարագծել է այնպիսի վարքով ու լցրել այնպիսի գործերով, որ նրա զավակներն ընդմիշտ հպարտանալու են իրենց ծնողով և մարդկանց աչքերին նայելու են ուղիղ:

Մարդկային հարաբերություններում, մեր փոքր հայրենիքին ծառայելու գործում բազում արտադրական հաղթակամարներ կանգնեցրեց, որոնք ոչ միայն չեն փլվելու, այլև մնալու են երախտապարտ կապանցիների հուշերում:

Եվ ուրեմն արժանապատիվ սյունեցու անունը կմնա սերունդների հիշողության մեջ:

 

  Արսեն Գրիգորյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40