Մահն անժամանակ էր ու անչափ ցավալի

23.09.2021 14:57
3200

     Մեր հող ու ջրի վշտահար եղբայրներ և քույրեր,  սրտի ցավով իմացանք Արցախյան պատերազմի մասնակից, տանկային գումարտակի ժրաջան հրամանատար, փոխգնդապետ, հայրենիքի անխոնջ նվիրյալ, հրաշալի հայր, ամուսին, պապիկ, ընկեր՝ մարդկային բարեշնորհ որակներով օժտված, մեծավաստակ մարդ  ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ վաղաժամ մահվան մասին:

  Բոթը ցնցող  էր...

 ՌՈՒԲԻԿ        ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ            չկա…
  Նա, ով ժայռերի հետ կռիվ էր տալիս, ով անգերազանցելի լեռնագործ էր,  խաղաղ ժամանակաշրջանում հմուտ կազմակերպիչ էր և ղեկավար այր,  պատերազմների ժամանակ աննկուն մարտիկ և հրամանատար, ով լավի, բարու թարգմանն էր ու ջատագովը, ով կամավորականներին համախմբելու յուրահատկությամբ ու համառությամբ առաջիններից էր, ով բոլոր ցավոտ դեպքերի նժարողն ու մեկնաբանն էր և բարի քննադատը, ով արդար էր ու արդարի պաշտպան, վերջապես, ով ՄԱ՜ՐԴ էր, մտավորական ճշմարիտ և արժանապատիվ` չի կարող  չլինել…

 Պարզապես շանթահարված ենք:

 Այո, անդարմանելի է կորուստը:

    Մահվան մռայլ ամպերը պատել են ո՜չ միայն մեր սրտերը, այլև նրան ճանաչող  յուրաքանչյուր  հայ մարդու ողջ էությունը: Հայ ազատագրական պայքարի անձնուրաց ծառա ու պատարագիչ, ճշմարտության, արդարության, գեղեցիկի ու բարու շեփորահար, իր ժողովրդի տագնապներով, հույզերով, երազներով ապրող հայի և եզակի մարդու վաղաժամ մահով Սյունյաց աշխարհը կորցրեց իր արժանավոր զավակներից ևս մեկին: Բազմաշնորհ ու բազմավաստակ, ավանդապահ մի անհատականություն` անուղղելի հայրենասեր, որ դարերից ժառանգված հայկյան անպարտելի ոգին, մեր ազգային դարավոր ավանդներն ու սրբությունները, հայ հողապաշտ մշակի մշտաբորբոք աշխատասիրությունն ու հավատարմությունը,   զենքի ու պայքարի մեր հին ու նոր նահատակների ուխտն ու կտակը և նորածին մանուկների պայծառ հրճվանքն ու երազներն իր անցավոր մարմնի մեջ ծիածանելով` եղավ արդարատենչ Սյունյաց ժողովրդի արժանավոր դեսպան, անկեղծ զինվոր և  հրամանատար:

    Կարելի է վստահորեն պնդել, որ՝ «Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա/ Ու մարդ կերթա անարատ…» հայտնի երկտողում, հարգամեծար խոնարհումով Թումանյանի արտաբերած «երանի»-ն վերաբերում է նաև ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ անհատի երկրային գոյությանը...

     Ցավակցում ենք ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ սիրելի կնոջը, զավակներին, հարազատներին, թոռնիկներին, հարսներին, փեսային, ընկերներին ու նրա մահը սգացող բոլոր մարդկանց:

    Նա աշխարհ եկավ, զարմացրեց ու, ավա՜ղ, հեռացավ, այս անգամ արդար չլինելով հենց ինքն ի՛ր            հանդեպ…
     Այս անգամ, այո, արդար չեղար, մեր փառքի ու կարոտի ընկեր, բայց դու կմնաս, միշտ կմնաս մեր հուշերում...

 Արսեն Գրիգորյան

 Մարտական ընկերների անունից        

    

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40