Պատմական փետրվարի 20-ին խիզախության չափ համարձակ որոշում ընդունվեց

20.02.2022 12:19
4638

Այդ օրը ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված պատմական որոշումը նշանակում էր Մայր Հայաստանին վերամիավորելու՝ արցախահայության իղձերի ու ակնկալիքների ամրագրում ժողովրդի ընտրյալների ներկայացուցչական մարմնի կողմից, ինչպես նաև բացահայտում ու օրինականացնում էր ընդհատակում երկարատև խմորումներ ապրած Շարժումը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը:

«Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները և ԼՂԻՄ-ում նրանց դրածոները ամեն գնով ջանում էին խանգարել ու խափանել 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանի հրավիրումը: Սակայն, ի պատիվ մեր ժողովրդի լավագույն զավակների դրսևորած կամքի, հետևողականության, համառության և շրջադարձվող իրավիճակում արագ ու ճիշտ կողմնորոշվելու ընդունակության, ոչ միայն նստաշրջան հրավիրվեց, այլև ընդունվեց պատմական որոշում: Հենց միայն նման օրակարգով նստաշրջանի հրավիրումը ինքնին քաղաքական կամք ու քաղաքացիական խիզախություն էր պահանջում պատգամավորներից և, հատկապես, նրանց պաշտոնատար մասից: Նույնը վերաբերում է նաև հրապարակում խմբված ցուցարարներին, մարզային թերթում որոշման հրապարակումն ապահոված և նստաշրջանի նյութերը անհրաժեշտ հասցեներով տարածած նվիրյալներին: Հատկապես մեծ էր Շարժման ակտիվիստների ներդրումը, որոնք ոչ տեսանելի քայլերով նախապատրաստեցին նստաշրջանի հրավիրումը, քվորումի ապահովումը և մյուս անհրաժեշտ գործողությունների իրականացումը: Հենց փետրվարի 20-ից հետո ալեկոծվեցին Երևանը, ապա Հայկական ԽՍՀ-ի մյուս բնակավայրերը, ուր մեր հայրնակիցներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին արցախահայության ինքնորոշման համար պայքարին: Փետրվարի 20-ի արձագանքները հասան նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին, և աշխարհի բոլոր ծագերում օր-օրի ավելացան Շարժման աջակիցներն ու համակիրները, ինչը բարոյահոգեբանական նեցուկ եղավ ազատագրական պայքարի ղեկավարների ու մասնակիցների համար:

Փետրվարի 20-ին արցախահայությունն ի լուր աշխարհի հայտարարեց պայքարի քաղաքական ու սահմանադրական եղանակներին գերապատվություն տալու իր վճռի մասին: Իր հերթին, ադրբեջանական կողմն ընտրեց ահաբեկման ու բռնությունների, արյունահեղության ճանապարհը, որը մեկնարկեց Աղդամից բազմահազարանոց ամբոխի՝ Ասկերանի վրա ձեռնարկած հարձակմամբ:

34 տարի է անցել փետվարի 20-ի պատմական նստաշրջանում ժամանակին խիզախության չափ համարձակ որոշում ընդունելուց, սակայն տարիների այդ հեռավորությունից ավելի է իմաստավորվում այդ իրադարձությունը, որին հաջորդած հետագա դեպքերը գալիս են փաստելու, որ այն մեր Շարժման և, հատկապես, նրա քաղաքական փուլի անկյունաքարն էր, շրջադարձային ձեռնարկումներից մեկը», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40