ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ

05.01.2026 15:04
514

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է ԱՄՆ ռազմական գործողության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ 

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ստեղծում են «վտանգավոր նախադեպ» և կարող են մտահոգիչ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։

«Գլխավոր քարտուղարը շարունակում է ընդգծել միջազգային իրավունքի բոլոր կողմերի, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք պահպանման կարևորությունը։  Նա խորապես մտահոգված է, որ միջազգային իրավունքի նորմերը չեն պահպանվում», - ընդգծել է նա։ 

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը Վենեսուելայում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին ներառական երկխոսության կոչ է արել՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության լիակատար հարգմամբ:

news.5tv.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40