Հավերժի ճամփորդ դարձած ևս մի սպա՝ Հովհաննես Մելքումյան

12.04.2022 17:36
1739

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ Ոսկեհատ Մելքումյանի «44-օրյա հերոսապատում. փաստագրական» գրքի շնորհանդեսը, որ մի օրագիր է՝ գրված ականատեսի տպավորությունների հիման վրա և ներկայացնում է մերօրյա պատերազմի իրադարձություններ: Դրանք ամփոփված են հերոսապատման առաջին մասում, իսկ երկրորդ մասում պատմվում է 44-օրյա պատերազմի նահատակ, կապիտան Հովհաննես Մելքումյանի մասին: Միով բանիվ, քույրը ներկայացրել է եղբոր մարտական ուղին (նաև 2016թ. ապրիլյան պատերազմի, 2020թ. հուլիսյան մարտական գործողությունների մասնակից էր Հովհաննեսը) մինչև 2020թ. հոկտեմբերի 15-ը՝ նրա եղերական մահը, երբ թշնամու անօդաչուի ականը խլեց ընտանիքի մինուճար որդու կյանքը… Այդ օրը Հովհաննեսը զինվորի հացը տարել էր մարտի դաշտ, բաժանել մինչև վերջին զինվորը, իսկ գիշերը մարտի դաշտից պիտի դուրս բերեին տանկերը: Բայց... Մարդը ծրագրում է, Աստված տնօրինում: Այս անգամ, ցավոք սրտի...

Մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի մի անկյունում սեղանի վրա տեղադրված ցուցանմուշները պատմում են Հովհաննեսի ցավալիորեն ընդհատված կյանքի մասին: Միջոցառման հաղորդավարը հենց գրքի հեղինակն էր՝ Ոսկեհատ Մելքումյանը, ով 2002 թվականից զինվորական համազգեստ է կրում, իսկ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում գտնվել է Ջրականի (Ջեբրաիլ) պաշտպանական գոտում, առաջնագծում, սեփական աչքերով տեսել և գրքում վերակենդանացրել մարտական գործողություններ: Հուզիչ են այդ դրվագները, որոնք պատմում են, թե ինչպես Հովհաննեսը գիշերով, ավտոմեքենայի լուսարձակներն անջատած, որպեսզի անօդաչուի թիրախ չդառնա, մարտի դաշտից հանում էր վիրավորներին, նաև զոհված զինվորների դիերը:

…Մինչև միջոցառման սկսվելը ոգեկոչման  խոսքով հանդես եկավ Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը: Էկրանին սահում էին 44-օրյա պատերազմի դրվագները վերակենդանացնող կադրեր, հնչում հայրենասիրական երգեր: Նահատակ սպայի կերպարն ամբողջացավ հուշերով, որոնք ներկայացրին Տաթևի վարչական ղեկավար Սամվել Լալայանը, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը (ծառայակից ընկեր), Հովհաննեսի այրին, Կապանի թիվ 13 դպրոցի ուսուցչուհի Կարինե Մարտիրոսյանը և ուրիշներ:

Միջոցառումը մի պատեհ առիթ էր ևս մի անգամ արժանին մատուցելու ռազմական բժիշկներին, կին զինծառայողներին, հրետանավորներին, մյուսներին: Իսկ ամենավերջում Ո. Մելքումյանը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել են և՛ գրքի հրատարակմանը, և՛  ոգեկոչման այդ միջոցառման կայացմանը:

                                                                                                                    Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40