Կբարձրանա՞ն թոշակներն ու աշխատավարձերը. կառավարությունը հաշվում է, ժողովուրդը` սպասում

13.08.2018 11:48
1279

Կառավարությունում սկսվել են 2019թ–ի բյուջեի քննարկումները։ Ինչպիսի կլինի այն և ինչ կտա ՀՀ շարքային քաղաքացիներին, կառավարությունում էլ դեռ հստակ չգիտեն։

ՀՀ կառավարությունը սկսել է քննարկել հաջորդ տարվա պետական բյուջեն։ Հանրությանը հուզող կարևոր հարցի պատասխանը` կբարձրանան արդյո՞ք աշխատավարձերը, նպաստներն ու կենսաթոշակները, շարունակում է առկախ մնալ։

Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, պատասխանելով այս հարցին, նշեց. «Իհարկե, և՛ կառավարության մեջ, և՛ ընդհանուր քաղաքականության մեջ բյուջետային աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումն առաջնահերթ տեղում է, և արվելու է առավելագույնը, որ այդ բարձրացումը լինի պատշաճ»։

Իսկ թե ինչ չափով բարձրացումն է համարվում «պատշաճ», վարչապետի խորհրդականը դժվարացավ հստակ թիվ ասել` հավելելով, որ նոր իրավիճակում, երբ ամեն օր նոր փողեր են բացահայտվում ու մուտք արվում բյուջե, կառավարությունը դժվարանում է հաշվարկել, թե հաջորդ տարի բյուջետային մուտքերն ինչ չափով կլինեն։ Հետևաբար հայտնի չեն նաև հաջորդ տարվա կարևոր ֆինանսական փաստաթղթի չափն ու հնարավորությունները։

Այդուհանդերձ, կառավարությունում գիտակցում են, որ բարձրացումների անհրաժեշտությունն անվիճելի է, քանի որ նվազագույն աշխատավարձերի ու նվազագույն թոշակների տարբերությունը միջին թոշակներից ու աշխատավարձերից ահռելի է։ Ուստի, Մեսրոպ Առաքելյանի խոսքով, բարձրացումն առաջին հերթին վերաբերելու է հենց ցածր եկամուտ ունեցողներին։

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կենսաթոշակների ու նպաստների հարցը համարում է նոր իշխանությունների գլխավոր բացթողումը։

«Անցյալ ամիս հաստատվեց միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Ես ուզում եմ փաստել, որ մեր կառավարությունը, թեև հրապարակում ասում է` աշխատավարձերի, թոշակների աճ, բայց այս ծրագրով ոչ մի աճ չի նախատեսված»,- Sputnik Արմենիային ասաց Ասատրյանը` հավելելով, որ առաջիկա բյուջետային քննարկումների ընթացքում կառավարությունը հնարավորը պիտի անի իրական բյուջե ներկայացնելու համար։

Տնտեսագետի խոսքով` ամենակարևորը կյանքի ծրագրավորումն է, ինչի համար մարդը հստակ պետք է իմանա` ինչպիսի եկամուտներ կարող է ունենալ հաջորդ տարի։

Հիշեցնենք` հուլիսի 20-ին հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը բարձրացնելու է կենսաթոշակները, երբ վերացնի գողությունը բյուջեից։

Իսկ մայիսի 1-ին ԱԺ-ում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման»։

Հայաստանում միջին կենսաթոշակն այսօր կազմում է 41 հազար դրամ և վերջին անգամ շուրջ 1000 դրամով բարձրացել է 3 տարի առաջ` 2015թ-ին։ Համեմատության համար նշենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը պաշտոնական հաշվարկով կազմում է 52 հազար դրամ։

 

Նելլի Դանիելյան

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40