ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանն աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր

21.02.2024 12:36
689

Փետրվարի 13-ին Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը, Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և զորահավաքների կազմակերպման պատասխանատու Անդրանիկ Մանուկյանը և Ագարակ քաղաքի վարչական ղեկավար Արմեն Անտոնյանը աշխատանքային հանդիպում ունեցան Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ)UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանի հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Արցախից բռնի տեղահանված և Մեղրի համայնքում բնակություն հաստատած արցախցիների խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համայնքի և կազմակերպությունների աջակցման ծրագրերն ու առաջիկա միջոցառումները։

Նշվեց տեղահանված ընտանիքների կենսաապահովմանը, կացարանի, զբաղվածության և նրանց՝ համայնքում ներգրավվածության, ինչպես նաև երեխաների նախակրթարաններ և դպրոցներ կանոնավոր հաճախումների անհրաժեշտությունը։

Պրն. Անդրեասյանն ու պրն. Մանուկյանը շնորհակալություն հայտնեցին ՄԱԿ ՓԳՀ-ին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար՝ կարևորելով տեղահանված ընտանիքներին անհրաժեշտ պարագաների ժամանակին ապահովումը, հույս հայտնելով, որ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական և արդունավետ։

ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավարը երախտագիտություն հայտնեց հյուրընկալ Մեղրի համայնքին՝ արցախցիների հրատապ խնդիրներին արձագանքելու, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և նրանց կեսնաապահովմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման համար։

-------------------------------------

On 13 February, the First Deputy Mayor of Meghri, KhachaturAndreasyan, municipality official for the civil protection and emergency situations, Mr. Andranik Manukyan and Mayor of Agarak community, Mr. Armen Antonyan, had a working meeting with the Head of Goris Field Unit of UNHCR in Armenia, Sahakanush Yeghiazaryan. Colleagues from relevant units of Meghri Municipality joined the meeting.

The meeting allowed a discussion about the needs of the families displaced from Karabakh, living in Meghri and the assistance provided to them by the host community and different organisations, as well as future assistance projects in the pipeline.

The parties discussed refugees’ issues in the field of livelihoods, shelter, employment and the families inclusion in the life of the community, as well as the importance of refugee children’ssmooth access and regular attendance to primary and secondary schools in Meghri.

Mr. Andreasyan and Mr. Manukyan thanked UNHCR for the humanitarian assistance, highlighting the timely delivery of non-food items, crucial for the refugee families settling in Meghri. He expressed hope that the collaboration between Meghri Municipality and UNHCR will continue and enhance.

The Head of UNHCR’s Goris Field Unit expressed gratitude to host community for their generosity and support extended to the refugees and for their efforts in finding livelihood opportunities for them in Meghri.

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24