ՄԱԿ-ն ընդունված բանաձևով Ռուսաստանին կոչ է անում հեռանալ Ղրիմից

08.12.2020 16:17
1603

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 8-ի առավոտյան ընդունել է բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի և Ղրիմի իրավիճակին:

 ՄԱԿ-ի պաշտոնական կայքի հաղորդում է, որ Գլխավոր ասամբլեան 63 կողմ , 17 դեմ և 62 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև ծովի և Ազովի ծովի մի մասի ռազմականացման խնդիրը» բանաձևը: 

«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես  օկուպացնող ուժ, անհապաղ, ամբողջովին և անվերապահորեն պետք է հեռացնի իր զինված ուժերը Ղրիմից և առանց հապաղելու դադարեցնի Ուկրաինայի տարածքի ժամանակավոր օկուպացան»,- նշված է բանաձևում։

Ուկրաինայի ներկայացուցիչը, որը ներկայացրել է բանաձևը, ասել է, որ Ռուսաստանը, օկուպացնելով Ղրիմը և այն դարձնելով հզոր ռազմական ֆորպոստ, խախտում է միջազգային իրավունքը և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը: Իր հերթին Ռուսաստանի ներկայացուցիչը մինչև բանաձևի ընդունումը նշել է դրա քաղաքականացված բնույթը: Ըստ նրա՝ երրորդ տարին է՝ Ուկրաինան իր բանաձևերով շեղում է ՄԱԿ-ին, չնայած՝ Ղրիմի ժողովուրդը ապագայի մասին իր որոշումը արդեն կայացրել է հանրաքվեի միջոցով: 

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40