Մակրոն․ Ռուսաստանը Ադրբեջանի խաղն է խաղացել Թուրքիայի հետ Հայաստանին թուլացնելու համար

13.10.2022 15:54
1050

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու մեջ՝ որպես Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մաս։ Այս մասին Մակրոնն ասել է Ֆրանս 2 հեռուստաընկերությանը, հայտնում է Ռոյթերսը։

«Ի՞նչ էր տեղի ունենում սահմանին վերջին երկու տարիներին։ 5000 ռուս զինվորականներ ենթադրաբար այնտեղ են սահմանը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը դարերի պատմություն ունի ու Ադրբեջանի խաղն են խաղացել Թուրքիայի հետ Հայաստանին թուլացնելու համար», ասել է Մակրոնը։

«Տեսնում եք ինչ է կատարվում։ Ռուսաստանը ջանք է գործադրում ապակայունացնելու։ Նա ցանկանում է խառնակ վիճակ ստեղծել Կովկասում և ապակայունացնել բոլորիս», ասել է Ֆրանսիայի նախագահը։

«Հայաստանը երկիր է, որի հետ հատուկ կապեր ունենք․․․ Ադրբեջանը մի քանի հարձակումներ ձեռնարկեց սահմանին։ Մենք դատապարտել ենք դրանք։ Մենք միայնակ չենք թողների հայերին», ասել է Մակրոնը։

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ին «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին Ռուսաստանի անկարողությունը՝ հանդես գալ որպես իրավարար, ինչին նա բացառիկության կարգով հավակնում էր 2020 թվականի պատերազմից հետո»։ Սա փաստացի միջազգային հանրության կողմից առաջին մեղադրանքն էր Ռուսաստանին՝ Հայաստանի դեմ ագրեսիան առաջնորդելու համար։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արդեն ուղիղ մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին, ըստ որի՝ ՌԴ-ն Հայաստանի դեմ ագրեսիայի առաջնորդողն ու իրագործողն է։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40