Մաքսիմ Հակոբյանը, ում բացակա չենք դնելու

08.08.2025 10:00
1601

Առնվազն բազմահարյուր սյունեցիների համար օգոստոսի 8–ը եղել և մնում է հիշատակի օր։ 1949 թ․ այդ օրը Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում ծնվեց Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը։

Այսօր կրկին հիշում ենք Սյունյաց աշխարհի նշանավոր այդ զավակին, նորից հուշեր են արթնանում, կարոտն է թևածում․․․

Բարձր էր և շիտակ, իշխան էր ու տեր, իր բնօրրան Սյունիքի մշակն էր ու ծառան։

Բնությունը նրան տվել էր մեր քարափների համբերությունը, նաև մեծահոգություն, կամեցողություն, ինքնաբաշխումի խիզախություն։

Նրա ապրած կյանքը, հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ղեկավարելու տարիներին, հայրենի եզերքին, Հայ առաքելական եկեղեցուն, հայոց պետականությանն ու Արցախի Հանրապետությանն անմնացորդ նվիրվածության իսկական և վառ օրինակ էր։

Եվ Սյունիքի բնական ներուժը մեր լեռնաշխարհի զորացմանը ծառայեցնելը Մաքսիմ Հակոբյանի գերխնդիրներից էր։

Սյունիքում չկար մի բնակավայր կամ մի ոլորտ, որի խնդիրները վրիպեին նրա ուշադրությունից։

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց 2018 թ․ դեկտեմբերի 9-ին։ Հեռացավ, երբ տարիքը հոգնություն չէր բերել դեռ, երբ ցող էր ցանում Սյունյաց աշխարհի մարգերին, երբ մահը, կարծեք, լեռան հետևում դեռ պիտի լիներ։

Իհարկե, ամեն անգամ այդ հուշերից լավատեսություն և հույս ենք քաղում։ Սակայն Մաքսիմ Հակոբյանի կերպարը կդադարեր հիշարժան ու դրվատելի լինելուց, եթե նրա ծննդյան օրը մտաբերեինք սոսկ արած–դրածը, թողած հետքը, եթե շարունակեինք կրկնել մեր հիշողությունները։

Նա, առանց չափազանցության և ինչ–որ իմաստով, մեր փոքր հայրենիքի խորհրդանիշներից մեկն էր դարձել։ Ու այդ ընկալումն ավելի է խորանում մեր քրքրված ժամանակաշրջանի համապատկերի վրա։

Եվ Մաքսիմ Հակոբյանին, նաև մեր բազում արժանավոր նախնիներին հիշելիս, կամա թե ակամա, կանգնում ենք իրականության հետ առերեսվելու հրամայականի առջև։ Ու պարտադրված ենք լինում պատասխանել գլխավոր հարցին՝ կարողանո՞ւմ ենք արժանապատիվ տերը լինել մեր երկրի ու նրանց թողած ժառանգության։

Եվ ինչ է պարզվում վերստին․ մեր հին ցավերն են նորից արթնացել, ճակատագիրը կրկին իր ուժերն է փորձարկում մեզ վրա․․․

Բայց և, փա՜ռք Բարձրյալին, սյունեցիների մեծ մասը գիտակցում է՝ մեր մրսած, շնչահատ արժանապատվությունը պետք է նախնական տեսքի բերենք։ Պետք է փնտրենք ու գտնենք այն կածանը, որ ինքներս մեզ գտնելու ճանապարհ կհասցնի։

Ու որքան էլ ծանրացած ենք մեղքերով ու վերքերով, չպետք է հրաժարվենք նախնյաց սրբազան պատվիրանը կատարելուց, որն այսպես է բանաձևել մեր մեծ քնարերգուն․

«Մենք դեռ հազար հոգեվարք ենք մերժելու
(Քեռու կանչն է լսել Դավիթը հորում):
Թե մեռնել կա, հայերեն ենք մեռնելու,
Ինչպես մաքուր ցորենի հունդը հողում
»   և, անպայման, Հայաստան ենք մնալու։

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40