Մարդու ոտքի կարոտ, աղոթքի ու պատարագի կարոտ ժայռափոր այս եկեղեցուն անուն առաջարկեցինք՝ Սուրբ Մարիամ

23.06.2019 20:00
1498

Հունիսի 23-ի օրը «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Սոնա Արզումանյան), հայրենանվեր խնձորեսկցիներ Ժորա Ալեքսանյանի եւ Գրիշա Հարությունյանի ուղեկցությամբ, այցելեց Հին Խնձորեսկից մոտ 10 կմ հարավ (դեպի Որոտան գետ) գտնվող ժայռափոր եկեղեցի՝ «Սյունյաց երկրի» հերթական բացառիկ համարի (նվիրված Խնձորեսկին) նախապատրաստական աշխատանքները շարունակելու խնդրով:

Վաղնջական ժամանակներից այդ տարածքը եղել է Խնձորեսկի ձմեռանոցը. վայրը գյուղացիները կոչել եւ կոչում են Ուղլեցի:
Բայց ուշ միջնադարում այդտեղ բնակվեցին ազերի թուրքեր՝ վայրը կոչելով Ալիղուլիշաղ, ինչի մասին վկայում է նաեւ Ղեւոնդ Ալիշանը:
Ուղլեցիում ականատես եղանք անձեռակերտ երկու հսկա հուշարձանախմբի:
Առաջինն Ուղլեցու անկրկնելի ամրոցն էր (գլխավոր լուսանկարը):

Իսկ մի փոքր հարավ-արեւմուտք մեկ ուրիշ ամրոց է՝ անթիվ-անհամար քարանձավներով, որի ներքեւի մասում ժայռափոր եկեղեցին է՝ հողաշեն բեմով:
Ազերիները ժամանակին ջարդուփշուր են արել եկեղեցու եւ մերձակայքի խաչքարերը, որոնց բեկորները պահպանվում են:
Հենց եկեղեցում խորհուրդ արեցինք ու որոշեցինք անուն առաջարկել Աստծո մոռացված այդ տաճարին:

Եվ հեռախոսով առաջարկություն ներկայացրինք Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանին՝ ժայռափոր եկեղեցին կոչել Սուրբ Մարիամ, ով էլ բարեհաճությամբ հավանություն տվեց հավատավորներիս մտահղացումին՝ խոստանալով առաջիկայում այցելել մարդու ոտքի կարոտ, աղոթքի ու պատարագի կարոտ այդ եկեղեցի ու այնտեղ (դարերի լռությունից հետո) պատարագ կազմակերպել ու կատարել օծման եւ անվանակոչության արարողություն:

Ժայռափոր եկեղեցի այցելելուց առաջ մեր արշավախումբը եղավ (երկար որոնումներից հետո) Աղջկա բերդում (Ղզղալա, Կապույտ բերդ) պաշտպանական կառույցների (ամրոցների) համալիրում, որ դարեր շարունակ հարավ-արեւելքից անխոցելի է պահել Սյունյաց աշխարհի Հաբանդ ու Ծղուկ գավառները:
Աղջկա բերդի մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Ուղլեցու ժայռափոր եկեղեցի այցելեցինք Խնձորեսկ-Կուբաթլի ճանապարհով, Հարամի հարթավայրի վերջնամասից թեքվեցինք աջ ու ոչ անհայտ Թալակի ձորով իջանք նախ՝ Աղջկա բերդ, ապա՝ Ուղլեցի: 
Թալակի ձորից դեպի Ուղլեցի ձգվող ճանապարհը, ինչպես պատմեց Ժորա Ալեքսանյանը, Արցախյան գոյակռվիի օրերին մարտական գործողությունների վայր է եղել: 
Այդ ճանապարհին է Սանասար Բեգլարյան դյուցազնի ջոկատը վրեժ լուծել ազերիներից այն բանի համար, որ նրանք Թալակի ձորում դաժանաբար սպանել էին մեր չորս հովվին:

… Իսկ ձորում այսօր անսովոր շոգ էր, մասրենին տեղ-տեղ կարմիր էր հագել արդեն, չնայած ոչ ոք այդ տարածքում վաղուց մասրենու կարմրելուն չի սպասում, ավելի ճիշտ՝ այդ տարածքները, թեեւ վերադարձել են Մայր հայրենիքի գիրկը, կարոտ են մարդու ոտքերի:
Ու, որքան էլ զարմանալի է, հասունացող մասրենու, վաղուց բանաստեղծականացված եւ մարդկային զգացողություններով իմաստ ու բովանդակություն ստացած մասրենու հետ զրույցի բռնվեցինք սահյանաբար.

«Պտուղդ քաղող չկա, 
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի:
Ասում են՝ թէ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի»:

Եվ, այդուհանդերձ, մասրենին մեր կողմերում չի փորձում «քաղաքակրթվել», չի աղավաղվում աշխարհի անհասկանալի անցուդարձի մեջ ու մնում է իր նախնական տեսքով՝ որպես Սյունյաց անզուգական քարափների հավերժական ուղեկից:

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Սոնա Արզումանյանի

На данном изображении может находиться: растение, гора, небо, трава, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: гора, дерево, небо, растение, трава, на улице и природа

На данном изображении может находиться: 1 человек, на улице и природа

На данном изображении может находиться: гора, небо, облако, дерево, растение, на улице и природа

На данном изображении может находиться: небо, гора, на улице и природа

На данном изображении может находиться: на улице

На данном изображении может находиться: на улице

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят и на улице

На данном изображении может находиться: растение и на улице

На данном изображении может находиться: на улице

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08