Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել․ ՀՔԾ պետ

09.08.2018 14:25
1217

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 1-ի գործով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ նախ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է, ապա հավելելով, որ ցանկացած անձի մեղադրանք առաջադրվելու դեպքում այդ մասին կլինի հրապարակում իրենց կողմից։ Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբորը, ապա նա այս պահին ունի կասկածյալի կարգավիճակ։

«Հովիկ Աբրահամյանի եղբայրն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի, նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սասուն Խաչատրյանը։ Պատասխանելով հարցին, թե մարտի 1,2-ի դեպքերի հետ ինչ կապ կարող է ունենալ Հովիկ Աբրահամյանի առանձնատնից ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զենքը՝ ՀՔԾ պետն ասաց․  «Տեղեկատվություն կա, դուք էլ տեղյակ եք, բազմիցս խոսվել է այդ մասին, որ մարտի 1-ին կանոնավոր բանակից բացի եղել են նաև զինված խմբեր, հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։

«Սերժ Սարգսյանը որևէ կերպ ներգրավվե՞լու է մարտի 1-ի գործով» հարցի առնչությամբ էլ Սասուն Խաչատրյանը նշեց, որ հարցաքննվելու են բոլոր անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ։ «Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»,-ավելացրեց նա։

Սեյրան Օհանյանին, ով 2008-ի մարտի 1-ի օրերին եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ևս մեղադրանք չի առաջադրվել։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներգրավվածության մասին տեղեկություններին, պաշտոնյան չցանկացավ մեկնաբանել։ «Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն էլ ստուգվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ ես չեմ ցանկանում խոսել այդ վարկածների մասին»,-հավելեց ՀՔԾ պետը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40