Մարզերի հիվանդանոցներն այլևս Երևանին չեն «կերակրում». Թորոսյանը հաշվետվություն ներկայացրեց

20.06.2019 12:54
1204

Այլևս գումար չի հատկացվում այն հաստատություններին, որտեղ մարդկանց չեն բուժում։ Իսկ փողերն ավելի արդար են բաշխվում մայրաքաղաքի և մարզերի միջև։

Առողջապահության ոլորտում գումարները սկսել են ավելի արդար բաշխվել։ Այսօր ԱԺ–ում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Անցած տարվա ծախսերը կազմել են 79,6 մլրդ դրամ կամ ծրագրածի 95,6%–ը։

«Իշխանափոխությունից առաջ հանրապետությունում մի շարք բուժկենտրոններ գումար էին ստանում կեղծ ծառայությունների համար, որոնք թղթի վրա էին մնում։ Այժմ այդ «դրամական ալիքները» փակվել են», – ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` հակատուբերկուլյոզային դիսպանսերը վերածվել է հասարակ հանգստյան տան, որն աշխատում է բացառապես շահույթի վրա։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բուժկենտրոնը 4 մլրդ դրամի ծառայություն է մատուցել, իսկ բյուջեից ստացել 5 մլրդ։

Առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞. պատասխանում է Արսեն Թորոսյանը

Հավելյալ մեկ միլիարդ դրամը, ինչպես նաև տնտեսած մյուս գումարներն ուղղվել են մարզերի հիվանդանոցների աջակցմանը, որոնց համար նախարարությունը լրացուցիչ դեղամիջոցներ է ձեռք բերել։

Կոռուպցիոն սխեմաները վերացնելու արդյունքում հաջողվել է բարձրացնել նաև պոլիկլինիկաների շուրջ 10 հազար բժիշկների աշխատավարձը։ 2018 թվականի օգոստոսից նրանք սկսել են 15-20%–ով շատ գումար ստանալ։

Գումարները, ինչպես նշեց նախարարը, այլևս անհայտ ուղղությամբ չեն գնում և ավելի հավասարաչափ են բաշխվում։ Ամեն տարի գումարների մնացորդը պետական հիվանդանոցներից պետբյուջե է վերադարձվում։ Սակայն մայրաքաղաքի հիվանդանոցներին ավելի շատ դոտացիա էր մնում, քան մարզերի բուժհաստատություններին։

«Ստացվում է` երևանյան հիվանդանոցները որոշակի առումով «խլում» էին մարզերի գումարները։ Այդ պատճառով այժմ մենք որոշեցինք ավելի շատ գումար թողնել մարզերում։ Այդպես ավելի արդար կլինի», – ընդգծեց նախարարը։

Ընդհանուր առմամբ 2019 թվականին առողջապահության ընդհանուր բյուջեն ավելացել է 9 մլրդ դրամով, իսկ 2020 թվականին կբարձրանա ևս 16 միլիարդով` գերազանցելով 100 մլրդ դրամը և կազմելով շուրջ 108 մլրդ։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40