Մարզի հանքարդյունաբերական ձեռնարկություններում վիճակը շարունակում է մնալ լարված

03.02.2016 15:39
2500

Հրապարակվել է հանրապետության առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը, որը թույլ է տալիս ընդհանուր դատողություններ անել նաեւ սյունիքյան տնտեսության գլխավոր ճյուղի՝ հանքարդյունաբերության եւ մասնավորապես հանքարդյունաբերական երեք խոշոր ձեռնարկության գործերի վիճակի մասին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը 2015թ., համեմատած 2014-ի հետ, ավարտել է բարեհաջող: Եթե 2014-ին ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 20 մլրդ դրամ (վճարված հարկերի ընդհանուր գումարը), ապա 2015-ին՝ 27,5 մլրդ դրամ: Վճարված հարկերի ընդհանուր գումարի մեջ ուղղակի հարկերի ցուցանիշներն են՝ 2015-ին՝ մոտ 10 մլրդ դրամ, 2014-ին՝ 6,5 մլրդ դրամ, 2013-ին՝ 16,6 մլրդ դրամ: Իհարկե, 2015-ի արդյունքները հեռու են 2013-ի ցուցանիշներից, սակայն պետք է խոստովանել, որ գունավոր մետաղների շուկայում գների ներկայիս հետընթացի պայմաններում քաջարանցի հանքագործները կարողացել են ավելի խոհեմ եւ լավ աշխատել, քան նախորդ տարում:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը 2015-ի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել (հարկերի ընդհանուր գումարը) մոտ 3,4 մլրդ դրամ՝ 2014-ի 5,2 մլրդ դրամի եւ 2013-ի 5,3 մլրդ դրամի դիմաց: Նվազել է նաեւ վճարված ուղղակի հարկերի ցուցանիշը՝ հասնելով՝ 2015-ին՝ մոտ 1,4 մլրդ դրամ՝ 2014-ի մոտ 3 մլրդ դրամի եւ 2013-ի 2,4 մլրդ դրամի փոխարեն:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը 2015-ին պետական բյուջե է վճարել մոտ 2,9 մլրդ դրամ: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է 3,2 մլրդ դրամ, 2013-ին՝ մոտ 3,5 մլրդ դրամ: Հանքարդյունաբերական այդ ձեռնարկությունում ուղղակի հարկերն ունեցել են հետեւյալ պատկերը՝ 2015-ին՝ 0,8 մլրդ դրամ, 2014-ին՝ մոտ 1,4 մլրդ դրամ, 2013-ին՝ մոտ 1,2 մլրդ դրամ:

Խոշոր հարկ վճարողների ցանկում այլ փոփոխություններ էլ կան, ինչը վկայում է տնտեսության մեջ եւ ազդեցության ոլորտներում կատարվող տեղաշարժերի մասին:

Ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրներից մեկը, անշուշտ, առկա աշխատատեղերի պահպանումն է: Հակառակ պարագայում գործ կունենանք սոցիալական լարվածության նոր դրսեւորումների հետ, որը ցանկալի չէ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24