Մարզկենտրոնում նոր աղա՞նդ, թե՞ վերադարձ տոտեմի պաշտամունքին

09.09.2014 00:04
2837

ՌԵՏՐՈ

Ըստ Ռիտա Դավթյան տեղական գործչի` մեր աստվածը Հակոբյանների ընտանիքն է

2013թ. դեկտեմբերի 3-ին Կապանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը հայոց մեջ, կարելի է ասել, աննախադեպ էր վերջին 1700 տարվա կտրվածքով:

Այդ օրը Կապանի N3 հատուկ կրթահամալիրի տնօրենն ի գիտություն  հաշմանդամ երեխաների հայտարարեց` «Հակոբյան ընտանիքը մեր աստվածն է»:

Ճիշտն ասած դարեր շարունակ Աստծո եւ հավատի այլ ընկալում ենք ունեցել` Հայր Աստված եւ Որդի Աստված` Քրիստոս, ու Սուրբ Հոգի: Հիմա, պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ:

Առհասարակ վերջերս քրիստոնեական արժեքները Սյունիքում եւ մասնավորապես մարզկենտրոնում կասկածի են ենթարկվում: Նախ` շարիաթի օրենքով ինչ-որ ձեռնարկություն ենք բացում` հրաժարվելով քրիստոնեական կարգից: Հիմա էլ աստված ենք հռչակում Հակոբյան ընտանիքին:

Մեծ իմաստով կարելի է եւ ուշադրություն չդարձնել կատարվածին: Ի վերջո մեր հեռավոր նախնիներն էլ (մի քանի այլ ժողովուրդների նախնիներ եւս)` գտնվելով զարգացման ցածր աստիճանի վրա, պաշտում էին ցեղի նախահորն ու հովանավոր համարվող մեկին կամ պաշտամունքի առարկա դարձնում իրենց սիրելի կենդանում կամ բույսին: Եվ արտառոց չի կարելի համարել, որ այդ հավատալիքների մնացուկները պահպանվել են մեզանում, իսկ դրանց կրողներն ապրում են մեր կողքին, թեեւ հազարավոր տարիներ են անցել այն ժամանակներից: Այնպես որ դեկտեմբերի 3-ին կատարվածը կարելի է դիտարկել այդ տեսանկյունից: Կարելի է ենթադրել նաեւ, որ կատարվածն աղանդավորության սովորական դրսեւորում է. հիմա մեզանում այնքա՜ն շատ են շեղումները Քրիստոսի ուսմունքից:

Եվ այդ ամենին, իսկապես, կարելի է ուշադրություն չդարձնել ամենեւին, մանավանդ որ մեր սահմանադրությունն էլ հռչակել է խղճի ու դավանանքի ազատություն: Այսինքն` Ռիտա Դավթյանն իրավունք ունի Հակոբյաններին հռչակել իր աստված, իրենց տան պատից կախել Հակոբյանների տոհմածառը, նրանցից շատերի մեծադիր նկարները: Կարող է նույնիսկ այդ նկարների տակ ամեն օր մոմ վառել, բայց…

Ռիտա Դավթյանը Հակոբյաններին աստված է հռչակում 1700 տարի առաջ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկրի պետական կրթօջախում: Ավելին` խոսքը հնչեցվում է ճակատագրի կամոք դժբախտացած երեխաների միջավայրում, որոնց, փաստորեն, այդ քարոզով կրկնակի դժբախտության ենք մղում, պետության հանդեպ անվստահություն սերմանում:

Ռիտա Դավթյանը նախկինում էլ աչքի է ընկել «իշխանամետության» անբնական ու հեքիաթային դրսեւորումներով: Օրինակ, 2012թ. ԱԺ ընտրությունների նախօրեին, մարզի ղեկավարների եւ հանրապետականների հանդիսույթի ժամանակ, ի լուր ամենքի հայտարարեց` «Ով Վահեին ձայն չտա` նրա մայրիկը…»: Հավաքվածները չէին հավատում իրենց ականջներին, Մաքսիմ Հակոբյանը հրճվանքի մեջ էր… Տարիներ առաջ էլ, երբ «Սյունյաց երկրի» եւ Սյունիքի մարզպետարանի հարաբերություններում անախորժ վիճակ էր, Ռիտան մի քանի հոգու հետ նախաձեռնեց ստորագրահավաք` ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի` օրվա աստծուն հաճոյանալու ակնկալիքով:

Եվ ահա 2013թ. դեկտեմբերի 3-ին նա նոր ու չլսված քայլ է կատարում: Ահա նրա խոսքը. «Մեծ-մեծ խոսելով չի, որ երեխաներին ինտեգրենք հասարակության մեջ: Կապանի N3 հատուկ կրթահամալիրում սովորում են այն երեխան, աշխատում են այն երեխաները, որ ապրե… որ ավարտել են այստեղ: Կապանի 3-րդ հատուկ կրթահամալիրի հանրակացարանում ապրում են այն երեխաները, որոնք տեղ գնալու հնարավորություն չունեն: Այսօր մեկ բնականարան ենք գտել, գնել որբ, ծնողազուրկ երեխաների համար: Յոկրորդը էլի գնում ենք էլի մեծարգո մարզպետի հովանավորությամբ:  Միշտ անել… արել ենք մենք` մեր ուժերով, բայց էս անգամ մեծարգո մարզպետ Վահե Մաքսիմիչը որոշեց, որ մեզ պետք է հատկացնի գումար: Երբ որ ասեց ինչքան գումար, ես այն գումարի մասին խոսեցի, ինքը ասեց, ոչ էսքան գումար պետք է տաք: Էդ գումարը մեզ բավարարեց, որ մենք երեխաներին  շատ շատերի համար գտ… գնել ենք այն ինչ որ իրան անհրաժեշտ է եւ կարողացանք էս միջոցառումը կազմակերպել: Իհարկե, վերանորոգումը բանը, դա էլի կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային հետ, էլի Հակոբյան ընտանիքների հետ… ընտանիքի հետ… չգիտեմ մեր Աստվածն են, մեր սիրելիներն են: Ոչ թե միայն նա, որ անում են, այլ միայն նա, որ իրանք հոգսը հասկանում են որն է քո հոգսը եւ ձեռք են մեկնում»:

Ոչինչ, որ հայոց կրթարաններից մեկի տնօրենը մեր մայրենիին տիրապետում է զրո մակարդակով: Խնդիրն այլ է ` Սյունիքի այլեւս ոչ նոր մարզպետը գնահատական չի տվել կատարվածին: Ընդհակառակը, չի բացառվում, որ մեզանում նոր հավատալիքներ տարածող անձնավորությունը (մանավանդ «Սյունյաց երկրի» սույն հրապարակումից հետո) կարժանանա ֆինանսական խրախուսանքի:

Դա էլ, ըստ էության, կարեւոր չէ: Կարեւորը, կարծում ենք, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության վերաբերմունքն է, որին սպասում ենք: Իսկապես, որքանո՞վ է ողջամիտ ճակատագրի կամոք դժբախտացած երեխաների միջավայրում մի քանի մանեթի դիմաց օրվա իշխանավորներից մեկի առավել քան սովորական գերդաստանն աստված հռչակելը: Ի վերջո, որքանո՞վ է ողջամիտ ֆիզիկական արատ ունեցող երեխաների կրթության եւ դաստիարակության պատասխանատու գործը  նման աշխարհայեցությամբ անձնավորությանը վստահելը:

Ռիտա Դավթյանի արտառոց հայտարարությունից հետո բազմաթիվ ընթերցողներ են մեզ դիմել ու ամենավերջին հայհոյանքներն ուղղել ե՛ւ մի քանի մանեթանոց աստծուն, ե՛ւ նորահռչակ աստծո արարողին հատկապես: Իհարկե, պատշաճ չենք համարում այդ հայհոյանքները ներկայացնել ընթերցողին, սակայն ողջունելի է, որ մարդիկ իրենց մերժողական վերաբերմունքն  արտահայտեցին կատարվածի հանդեպ: Այնպես որ մարզկենտրոնը հիմնականում ապրում քրիստոնեական ռիթմով` լրջորեն չվերաբերվելով հերթական լժեաստվածին եւ հատկապես ճորտության հնամենի եւ փորձյալ սերմնացանին: Չմոռանանք, որ անկախության տարիներին նման աստվածներ շատ ենք ունեցել (որոնց անունները խամրել են եւ մոռացության մատնվել պաշտոնաթողությունից մի քանի րոպե հետո) եւ դեռ կունենանք… Եվ գալիքի աստվածներն էլ արարվելու են նույն  կամ նմանատիպ սերմնացանների ջանքով:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
15 հունվարի 2014թ.

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35