Մարզպետները կզրկվեն մարզի հիվանդանոցների կառավարումից. Անուշ Պողոսյան

18.01.2025 15:01
3295

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան  Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՑՈՒՑՄՈՒՆՔ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԴԵՄ

ՀՀ առողջապահության նախարարությունhttps://www.e-draft.am/projects/8219/justification տեղադրել է մի նախագիծ, որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։Հիմնավորման մեջ ասվում է.

1. Առողջապահական կազմակերպությունների նախահաշիվները չեն արտացոլում վերջիններիս ծախսերի և եկամուտների եռամսյակային ցուցանիշները, դրանք չեն համապատասխանեցվում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններին, ինչը լրջագույն ռիսկեր է ստեղծում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի ապահովման տեսանկյունից։

Ծախսերում հիմնական տեսակարար կշիռը կազմում է աշխատավարձի մասով ծախսը տատանվելով 73-ից մինչև 89 տոկոս, ինչը խնդրահարույց է առողջապահական կազմակերպության համար, քանզի ըստ ծառայությունների տեսակների, բժշկական ծառայությունների ծախսերի կառուցվածքում դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ծախսերը կազմում են միջինում 15-25% և եթե սրան ավելացնենք նաև առողջապահական կազմակերպության անուղղակի (վերադիր) ծախսերը, ապա ծախսերի ոչ ճիշտ պլանավորման խնդիրը առավել ակնառու է դառնում։

2. Բժշկական կազմակերպությունները, ընդհանուր մրցակցությանը դիմակայելու և վճարունակ պացիենտներին ծառայություններ մատուցելու նպատակով, սահմանում են վճարովի բժշկական ծառայությունների ցածր գներ՝ առանց հաշվի առնելու հաստատուն/անուղղակի ծախսերի տեսակարար կշիռը, ինչի արդյունքում, վճարովի ծառայություններից ստացվող «թվացյալ եկամուտը» գրեթե ամբողջովին ծախսվում է աշխատանքի վարձատրության, դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների վրա, իրականում դառնալով վնասաբեր կազմակերպության համար։

3. Տարբեր ժամանակահատվածներում կառուցվածքային փոփոխություններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներով պայմանավորված ծառայությունների ծավալի անկումին համարժեք արձագանքման բացակայություն։ Այսպես, Քովիդի շրջանում դիմելիության անկման հետևանքով մատուցվող ծառայությունների ծավալն զգալիորեն կրճատվել է, սակայն առողջապահական կազմակերպությունները շարունակել են պահպանել մահճակալային և կադրային նույն հզորությունները։ Նույնը վերաբերվում է նաև բուժհիմնարկի խոշորացման արդյունքում տարբեր բուժհիմնարկների ֆիզիկական կամ իրավաբանական միավորմանը, երբ միավորող բժշկական կազմակերպությունը շարունակել է պահպանել կադրային և շենքային ռեսուրսները։ Միևնույն խնդիրն է առաջանում նաև ճանապարհային ենթակառուցվածքի, բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը զւգահեռ անհրաժեշտ փոփոխությունների բացակայության դեպքում։

4. Առողջապահական կազմակերպությունները, որոնք սպասարկում են ավելի քիչ թվով տարածաշրջաններ և գտնվում են այլ խոշոր և տեխնոլոգիապես հագեցած բժշկական կազմակրեպությւոններին շատ մոտ, համապատասխան ձևով չեն արձագանքում այդ իրողություններին՝ շարունակելով պահպանել ծախսատար ծառայություններ։

5. Առողջապահական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում ծառայությունների դիվերսիֆիկացման, բազմապրոֆիլ ծառայությունների մատուցման անհրաժեշտության, ֆինանսական մեխանիզմների փոփոխություններին համարժեք չարձագանքելը նույնպես հանդիսանում է խնդիր։

6. Եկամուտների աղբյուրների կառավարման բացակայություն։ Առկա տարածքային, տեխնիկական կարողությունների անհամաչափ օգտագործումը բնորոշ էր գրեթե բոլոր առողջապահական կազմակերպություններին։ 7.Վարձակալությամբ հանձնված տարածքներից ստացվող եկամուտները համաչափ չեն տարածքներում ծավալված բիզնես գործունեության այլ համադրելի վարձավճարների հետ։ Շատ դեպքերում վարձակալությամբ հանձնված տարածքներից ստացվող ամսեկան եկամուտը համարժեք էր նշված տարածքում ծառայություններից ստացվող օրեկան գումարին։

8.Ֆինանսական գործիքների օգտագործման և ծառայությունների զարգացման հմտությունների բացակայությունը։

9. Առողջապահական կազմակերպությունները չեն կիրառում բանկային վարկերի, օվերդրաֆթների, լիզինգի հնարավորությունները, այնինչ ժամանակակից աշխարհում ընդունված է տնտեսվարող սուբյեկտների կամ ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական գործիքների օգտագործումը։

10. Ռիսկերի հավասարակշռման և ֆինանսական կայունության ապահովման հմտությունների բացակայություն։

11. Առողջապահական կազմակերպությունների կողմից չեն կիրառվել պահուստային ֆոնդերի ստեղծման գործիքները, որոնք պետք է ձևավորվեին տարեկան միջին ծախսերի 6-8%-ի չափով, դրանով իսկ հնարավորություն տալով առողջապահական կազմակերպությանը դիմագրավել ժամանակավոր ֆինանսական միջոցների բացակայությանը, ինչպես նաև իրականացնել սարքերի և սարքավորումների ձեռքբերումներ, կատարել կապիտալ շինարարություն կամ հիմնանորոգումներ։

Վեր հանված թերությունները չնայած առաջին հայացքից ունեն տեղային բնույթ, սակայն արտացոլում են կազմակերպությունների մարզային կառավարման ընդհանրական թերությունները։

Մարզպետները հանդիսանում են բժշկական կազմակերպությունների հիմնադիրները և միակ՝ 100% բաժնեմասի սեփականատերը և ունեն ուղիղ պարտականություն կառավարել բժշկական կազմակերպությունը։ Մասնավորապես, նախահաշիվների կազմումը, դրա ընթացիկ մոնիթորինգը և գնահատումը, բժշկական կազմակերպության տնօրենների զարգացման ծրագրերի մոնիթորինգը, վճարովի ծառայությունների հաշվարկման և իրական ծախսերի վրա հիմնված գների հաստատումը, ֆինանսական գործիքների կիրառումը, պահուստների ձևավորումը, կադրային քաղաքականությունը համարվում են այն լծակները, որոնք հնարավորություն են տալիս կառավարելի դարձնել բժշկական կազմակերպությունների ղեկավարների կողմից հնարավոր ռիսկերի ստեղծումը։ Ցանկացած դեպքում, մարզային ենթակայության ավելի քան 40 բժշկական կենտրոնների կառավարման ցանկացած մոդելի դեպքում համապատասխան ունակություններով, գիտելիքներով և փորձով օժտված կառավարիչներ ունենալը, համապատասխան մասնագիտական ներուժ ունեցող ֆինանսական կառավարման, տնտեսագիտական, հաշվապահական մասնագիտություններին տիրապետող անձնակազմ ձևավորելը բարդ և գրեթե անիրականանալի գործընթաց է........

Մի խոսքով, հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում, ուստի դուք կզրկվեք ձեր մարզի հիվանդանոցների կառավարումից…..»

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21