Մայիսյան հաղթանակների տոն Գորիսում

10.05.2017 12:44
1959

Հայ ժողովրդի համար մայիս ամիսն առանձնահատուկ է թշնամու դեմ տարած նշանակալի հաղթանակներով:

Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ եւ Շուշիի ազատագրում:

Ամեն տարի այս օրն այլեւս եռատոն է մեր ժողովրդի համար, եւ միանգամայն արժե նորից ու նորից հիշատակել, երբեք չմոռանալ հայ քաջորդիների, մեր սուրբ նահատակների սխրանքները, հերոսական ժողովրդի վավերագիրը:

Մայիսի 9-ին Գորիսի՝ Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ հանդիսություն:

Տոնական միջոցառմանը մասնակցում էին Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, բանակային կորպուսի սպաներ, ԵԿՄ Գորիսի տարածքային կառույցի նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, մինչեւ Բեռլին հասած 92-ամյա Հովհաննես Դաջունցը, 91-ամյա Երեմ Ճաղարյանը, Արցախյան պատերազմի ազատամարտիկ-վետերաններ, մեծաթիվ գորիսեցիներ, հյուրեր, դպրոցականներ:

Հոգու եւ սրտի, պարտքի եւ պատասխանատվության ներքին մղումով մարդիկ այստեղ էին եկել իրենց հարգանքի ու երախտագիտության տուրքը մատուցելու զոհվածներին, նրանց անմահ հիշատակին խոնարհելու ծաղիկներ:

Մեծ հայրենականում եւ Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին ջերմ եւ սրտառուչ խոսք ասաց Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը՝ շնորհակալություն հայտնելով պատերազմների վետերաններին, մայիսի 9-ը իրենց սխրանքներով կայացրած մարտիկներին:

Միջոցառմանն օրհնանքի խոսք ասաց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

Մայիսյան հաղթանակների առթիվ զորամիավորման բոլոր զինծառայողների անունից շնորհավորանքի խոսք ասաց 1-ին բանակային կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը բազում արհավիրքների միջով է անցել: Ավարայրի ճակատամարտը դարեր անց իր ողջ հերոսականությամբ հառնեց Մեծ հայրենականում, այնուհետ՝ Արցախյան պատերազմում, որոնց մեր ժողովուրդը տվեց ամենաթանկը՝ իր բազմահազար զավակների արյունն ու կյանքը:

Գնդապետն առանձին անդրադարձավ նաեւ Շուշիի մարտերին, նրա 11 անմահ զոհերին:

Խաղաղ երկինք եւ ստեղծարար աշխատանք, առողջություն բարեմաղթելով պատերազմների մասնակից-վետերաններին, գորիսեցիներին, ողջ հայ ժողովրդին, գնդապետը հավաստիացրեց, որ հայոց բանակը մարտունակ է, աչալուրջ, պատրաստ է նոր ոտնձգության դեպքում թշնամուն վերջնական եւ ջախջախիչ հարված հասցնելու:

Գնդապետն իր խոսքն ավարտեց մեծն Նժդեհի խոսքով՝ «Քաջերի սահմանը նրանց զենքն է»:

1-ին բանակային կորպուսի ավագ սպա Վահրամ Հովհաննիսյանն ընթերցեց հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի շնորհավորական եւ շնորհակալական ուղերձը՝ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ, Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձերի:

Այնուհետ, հրամանատարի կողմից լավագույն զինծառայողներին գնդապետ Ցականյանը խրախուսեց շնորհակալությամբ եւ պատվոգրերով:

Ելույթներ ունեցան նաեւ Գորիսի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Խասան Հարությունյանը, տարածաշրջանի պատանի երկրապահների միության նախագահ Արթուր Հովսեփյանը, 60369 զորամասի գրադարանի վարիչ Հերմինե Առուստամյանը:

ԵԿՄ Գորիսի տարածքային կառույցի նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանը հուշամեդալներ եւ պատվոգրեր հանձնեց պատանի երկրապահներին:

Տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի շնորհալի սաների համերգային կատարումներով, դրամատիկական թատրոնի դահլիճում ներկայացման ցուցադրմամբ:

Մայիսյան տոներին նվիրված միջոցառումը վարում էին քաղաքի մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադյա Մարդյանը եւ մեթոդիստ Նելլի Արզումանյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40