Արտադրամասերում, սրճարաններում, դպրոցներում կյանքը նույնը չի լինելու, պետք է ապրենք կորոնավիրուսին զուգահեռ. Փաշինյան

15.04.2020 17:52
1243

Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ. հույս ունենք, որ ամռանը վիրուսը կնահանջի, սակայն աշնանը հնարավոր է երկրորդ ալիք, որին պետք է արդեն պատրաստված լինենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին՝ արդյոք Կառավարությունն ունի՞ ռազմավարություն՝ կապված տեքստիլ արտադրությունների վերաբացման հետ եւ արդյոք կա՞ վտանգ արտադրամասերում կրկին կորոնավիրուսի դեպքերի գրանցման։

Մարուքյանն իր հարցում, մասնավորապես, նշել էր.

«Այստեղ ներկայացրեք Կառավարության քաղաքականությունը ապրիլի 20-ից հետո որոշակի ոլորտներ եւս վերաբացելու հետ կապված։ Միասին քննարկենք սցենար. պատկերացնենք՝ Վանաձորում հստակ նշված է, որ տեքստիլը կարող է բացվել ապրիլի 20-ից սկսված։ Վանաձորում մի քանի հազար աշխատող մարդ կա, Վանաձորում էլ շատ հիմնարկներ չկան։ Պատկերացնենք՝ բացվում է ու մեկ էլ մի քանի օր հետո հիմնարկներից մեկում էի մեկ հոգի վարակված է հայտնաբերվում։ Այդ 3 հազար մարդուն տուն ենք ուղարկե՞լու, թե՞ այլ քաղաքականություն ենք սկսելու վարել, որով՝ ով վարակված կլինի, նրան տանենք-բուժենք, ով առողջ կլինի՝ շարունակի աշխատելը, քանի որ այս խնդիրը կարող ենք մնչեւ աշուն ունենանք»։

Վարչապետն ասաց, որ այսօրվա դրությամբ կան արտադրական ձեռնարկություններ, որոնք իրենց կարգավորումների բերումով այս ընթացքում աշխատել են. «Նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այդ դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ։ Ունենք նաեւ հակառակը, այսօր, ցավոք սրտի, ունենք բավականին մեծ թիվ՝ կորոնավիրուսով վարակվածների,  դա հիմնականում 3 ճյուղի պատճառով է, որոնցից 2-ը արտադրական ձեռնարկություններ են»։

Փաշինյանը հայտնեց, որ ամենօրյա խորհրդակցություններ են անցկացվում, որպեսզի հաջողված ձեռնարկությունների փորձը կիսեն մյուս ձեռնարկությունների հետ. «Այստեղ էլ կա բարդություն, որովհետեւ որտեղ այդ կորոնավիրուսի դեպքը գրանցվել է եւ չեզոքացվել է, այդ ընկերությունները չեն ուզում, որ իրենց անունն ընդհանրապես շոշափվի այդ համատեքստում։ Մենք հիմա չենք կարող էքսկուրսիաներ կազմակերպել, ասել՝ տեսեք, այսինչ ընկերությունում իրենց աշխատակիցներից մեկը վարակվել է, բայց քանի որ այսպիսի միջոցառումներ են ձեռնարկել, կարողացել են ապահովագրել իրենք իրենց»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Պարետատան եւ Առողջապահության նախարարության առաջ այսօր՝ առավոտյան ինքը խնդիր է դրել, որ հաջողված փորձը փոխանցեն այդ ընկերություններին. «Հիմա գիտենք՝ ինչ է պետք անել՝ երաշխավորելու 90 տոկոսով, որ վարակն արտադրական տարածք չի մտնի։ Հիմա այդ փորձը կիսենք մյուս ընկերությունների հետ, որպեսզի նրանք այդ միջոցառումները ձեռնարկելով սկսեն աշխատել։ Մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, որովհետեւ, այո, կարող է մեկ տարի տեւել։ Մենք չենք կարող փակվել ու ասել՝ մի տարի կարանտինում ենք, սակայն կարանտինի ժամանակաշրջանը մենք եւ անհատական եւ խմբային մակարդակով պետք է ձեռք բերենք հմտություններ՝ ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ»։

Մարուքյանն իր արձագանքում օրինակ բերեց այն, որ Բուլղարիայում այս օրերին շարունակվում է տեքստիլ արտադրությունն աշխատել. «Եթե մենք չվերաբացվենք, ճիշտ է, ռիսկային է, բայց այն պատվերները, որոնք Վանաձորում բրենդ է կարվում, կարող է այդ պատվերը գնալ մեր երկրից ու սկսենք կարել ուրի երկրներում»։

Վարչապետն ասաց, որ ոլորտի աշխատողներն այդ հարցով նամակ են գրել Կառավարությանը, որն ինքն անձամբ կարդացել է եւ քննարկում անցկացրել . «Այդ քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ պետք է ամսի 20-ից ոլորտը վերաբացվի։ Ընդհանրապես, բոլոր ոլորտների վերաբացման ռազմավարությունն է, բայց պետք է հասկանանք, որ այդ վերաբացումը արտադրամասերում, սրճարաններում, ռեստորաններում, համալսարաններում, դպրոցներում կյանքը նույնը չի լինելու, ինչը եղել է նախկինում։ Պետք է լինեն որոշակի նոր կանոններ, որովհետեւ հիմա հույս ունենք, որ շոգերը շատ արագ վրա կհասնեն, կստանանք միջանցք, հնարավոր է, որ այդ միջանցքը լինի մինչեւ սեպտեմբեր ամիսը եւ հոկտեմբերից մենք նորից սկսենք ամեն ինչ զրոյից։ Արդեն երկրորդ ալիքին պետք է պատրաստված լինենք, դրա համար պետք է սովորենք եւ՛ կորոնավիրուսի դեմ պայքարել, եւ՛ քնից դուրս գալ, եւ՛ աշխատել»։

Մարուքյանի երկրորդ հարցը վերաբերում էր գյուղերի բնակիչների այն զանգվածին, որոնց աշխատանքը Հայաստանից դուրս է. զբաղվում են արտագնա աշխատանքով, սակայն հիմա չեն կարող աշխատել. «Ունենք գյուղեր, որոնց բնակիչներն արտագնա աշխատանքով են ապրել։ Հիմա արտագնա աշխատանքի գնացողները տանը նստած են, չեն կարող գնալ։ Կառավարությունն ի՞նչ ձեւով կարող է աջակցել արտագնա աշխատանքով ապրող, Հայաստան գումար ուղակող, Հայաստանի տնտեսությունն այդ գումարներով սնուցող մարդկանց։ Եկել է ժամանակաշրջան, որ մենք՝ որպես պետություն ունենք հնարավորություն՝ իրենց կողքին կանգնելու»։

Փաշինյանը երկորրդ հարցին հրաժարվեց պատասխանել, նշելով, որ մեկական հարցի է պատասխանելու, ժամանակի առումով չի հասցնի մյուս հարցին պատասխանել. «Հույս ունեմ, որ արտագնա աշխատանքի վերաբերյալ հարց կհնչի, ես մանրամասն պատասխան ունեմ նաեւ դրա համար»։

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10