Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք մեր ուշադրության կենտրոնում է. Արսեն Թորոսյան

19.06.2019 17:11
1125

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը`  Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն:

«Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում».- նշել է Արսեն Թորոսյանը:

Մանկաբարձություն և գինեկոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Վահե Գյուլխասյանը ներկայացրել է Հայաստանի նախորդ 20 տարվա և միջազգային վիճակագրական տվյալները, նաև վերջին 2 տարվա մայրական մահացության 10 դեպքի պատճառագիտական կազմը, յուրաքանչյուրի նախապատմությունը, մասնագիտական վերլուծությունը և եզրակացությունը:

Խորհրդի անդամներն անդրադարձել են նախահղիության շրջանում պետության դերին ու քայլերին՝ թերությունները շտկելու և ոլորտը բարելավելու նկատառումով:

Ինչը վերաբերում է մանկական մահացության դեպքերին, ըստ վիճակագրության պետական կոմիտեի, մանկական մահացության դեպքերի նվազում է դիտվել: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների` 0-1 տարեկան երեխաների մահվան 370 դեպք է գրանցվել 2015-ին, 2016-ին` 356, 2017-ին` 307, իսկ 2018-ի նախնական տվյալներով` 260:

Ոլորտի պատասխանատուները նշել են, որ մշակվել է մեխանիզմ սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված հղի կանանց վաղ հայտնաբերելու համար: 1% դեպքում հղիներն ինչ-ինչ պատճառներով չեն դիմում բժշկական կազմակերպություն և դուրս են մնում նախածննդյան հսկողությունից` ռիսկի ենթարկելով թե՛ իրենց, թե՛ երեխայի կյանքը: 

Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ նմանատիպ քայլերի շնորհիվ` մայրական մահացության դեպքերը կկանխվեն և ցուցանիշը կտրուկ կնվազի, ինչպես` մանկական մահացությանը:

Օրակարգում ներառված հարցերին զուգահեռ քննարկվել են նաև նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը:

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22