Մեդալների հարուստ ավարով

16.11.2017 17:04
1600

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում նոյեմբերի 10-ին եւ 11-ին տեղի ունեցավ ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի եւ «Արսենալ» պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի համագործակցության 25-րդ տարեդարձին նվիրված մարզաձեւի հանրապետական առաջնություն, որին 11 մարզիկով մասնակցեց Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» քիք-բոքսինգի ակումբը (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Արայիկ Սարգսյան):


Կապանցի մարզիկները մայրաքաղաքից վերադարձան մեդալների հարուստ ավարով՝ յոթ ոսկի, երկուական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Պատվո պատվանդանին ամենաբարձր հարթակին կանգնեցին Վախթանգ Պետրոսյանը (մինչեւ 25 կգ քաշային կարգ), Վաչե Գյուլբուդաղյանը (28 կգ), Նոյ Անտոնյանը (31 կգ), Վահե Գալստյանը (մինչեւ 34 կգ), Ալեն Աբրահամյանը (40 կգ), Արայիկ Ավետիսյանը (մինչեւ 42 կգ), այս մարզիկներն ընդգրկված էին A խմբում, Б խմբում ընդգրկվածներից հաղթող դարձավ Գոռ Սահակյանը 51 կգ քաշային կարգում:


Չնայած տպավորիչ մրցելույթներին՝ ակումբի մարզիչ Ա.Սարգսյանը կարծում է, որ ոմանք ավելի հաջող պիտի հանդես գային, մասնավորապես փորձառու Էրիկ Մարտիրոսյանը (3-րդ տեղ), Դավիթ Բաբախանյանը (2-րդ տեղ) եւ Ռուբեն Սարգսյանը (2-րդ տեղ): Այս ամենում բացասական դեր խաղաց նաեւ սուբյեկտիվ մրցավարությունը: Ինչեւէ, դեկտեմբերին սպասվում է միջազգային մրցաշար Վրաստանում, եւ ակումբի մարզիչը հուսով է, որ այս անգամ կգտնվի հովանավոր, ակումբի մասնակցությունն այդ կարեւոր ստուգատեսին ֆինանսավորելու համար: Մանավանդ որ նման մրցումները հիանալի առիթ են մրցափորձ ձեռք բերելու առումով:


Մնում է ավելացնել, որ հանրապետությանը եւ Սյունիքի մարզին ճանաչում բերած ակումբի սաների մարզումներն անցնում են դահլիճային անմխիթար պայմաններում, ձմռան ամիսներին՝ ցրտաշունչ դահլիճում, ինչը խորհրդածությունների լուրջ առիթ պիտի տա, մանավանդ որ այդտեղ իրենց մարմինն են կոփում հայրենիքի ապագա պաշտպանները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24